Ռյուտեն Ուկրաինան անվանել Է ՆԱՏՕ-ի պաշտպանության առաջին գիծ
Ուկրաինան ՆԱՏՕ-ի առաջին պաշտպանական գիծն է, ուստի նրա անդամ երկրները շարունակում են աջակցել: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, նրա հայտարարությունը հրապարակվել է ռազմական դաշինքի պաշտոնական կայքում:
«Ինչ վերաբերում Է Ուկրաինային, ապա դա մեր պաշտպանության առաջին գիծն է։ Մենք օգնում ենք ուկրաինացիներին, քանզի դա վերաբերում է մեր արժեքներին, և, իհարկե, մեր հավաքական անվտանգությանը։ Ուստի չափազանց կարևոր է, որ նրանք շարունակեն պայքարել։ Այդ պատճառով մենք կշարունակենք աջակցությունը», - հայտարարել է գլխավոր քարտուղարը։
Ըստ Ռյուտեի՝ ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է այսպես կոչված «դրոնների պատի» ստեղծում: Նա պարզաբանել է՝ դաշինքը «չի կարող միլիոնավոր եվրո կամ դոլար ծախսել» ԱԹՍ-ների ոչնչացման հրթիռների վրա, որոնց արժեքը «կազմում է ընդամենը մի քանի հազար դոլար»:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ