Wizz Air-ը մարտից դադարեցնում է Երևան–Վիեննա չվերթերը
Հասարակություն
Wizz Air ավիաընկերությունն առաջիկայում կդադարեցնի Երևան–Վիեննա ավիաչվերթերը։
Ընկերության գլխավոր տնօրեն Ռոլանդ Տիշների խոսքով՝ Վիեննայից իրականացվող չվերթերի դադարեցման որոշումը պայմանավորված է Վիեննայի օդանավակայանում հարկերի և ծառայությունների վճարների զգալի աճով, ինչի հետևանքով ընկերությունը փակելու է իր բազան այդ քաղաքում։
«Մարտ ամսից փուլային կարգով կդադարեցվեն Վիեննայից իրականացվող չվերթերը։ Ավելի ուշ կտեղեկացնենք, թե որ ուղղություններով կփոխարինվեն դրանք»,– ասել է Տիշները։

















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)