ԲԴԽ-ն դատավորներին առաջխաղացման ցուցակից հանում է՝ առանց պարզաբանելու, թե ինչու․ «Փաստինֆո»
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանին և Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանին հեռացրել են Վերաքննիչ քրեական դատարանում առաջխաղացման ենթակա դատավորների զուցակից՝ առանց պարզաբանելու, թե ինչ հիմքով։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ դատավորներին հեռացրել են ցանկից՝ ԲԴԽ որոշմամբ, որտեղ պատճառների մասին խոսք չկա։ Նշվում է, որ դատավորներին առաջխաղացման ցուցակից հանել են առաջնորդելով Դատական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը 11-րդ կետով և 5-րդ մասով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և 3-րդ մասով, 127-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչը նախատեսում է «այլ հիմքը», իսկ թե որն է խորհրդավոր «այլ հիմքը» պարզ չէ։ «Փաստինֆո»-ն դատավորներից տեղեկացավ, որ ԲԴԽ-ն անգամ իրենց չի տեղեկացրել իրավունքը սահմանափակող այդ որոշման պատճառները։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ