Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանում Շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր Գրիգորևը Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավոր Աբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորը Փաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն Սուրենյանց ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալ Կոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ 

Արցախի ժողովրդի Վերադարձի Իրավունքը պետք է իրացվի. Արտակ Բեգլարյանը՝ ՄԱԿ-ի հարակից միջոցառմանը

Հասարակություն

Արցախ Միության նախագահ Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 29-ին Ժնևում՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 60-րդ նստաշրջանի շրջանակներում բանախոսել է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հետ կապված հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության կողմից և որին բանախոսել են նաև Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամներ Էրիխ Ֆոնտոբելն ու Նիկոլա Վալդերը և միջազգային ճանաչում ունեցող իրավաբան Փոլ Ուիլյամսը:

Հյուրընկալ կազմակերպության ներկայացուցիչ Աբի Մքդուգալի ծանոթագրությունից հետո՝ շվեյցարացի խորհրդարանականները ներկայացրել են Խաղաղության շվեյցարական նախաձեռնության էությունն ու նպատակները: Նրանք նշել են, որ չի կարող կայուն ու արդար խաղաղություն լինել տարածաշրջանում՝ առանց Արցախի ժողովրդի վերադարձի: Փոլ Վիլիամսը բարձր է գնահատել նախաձեռնության նշանակությունը՝ կարևորելով հետագա փուլերում վերադարձի հիմնական հարցերի ու պայմանների հստակեցման անհրաժեշտությունը:

Արտակ Բեգլարյանը շեշտադրել է տեղահանված արցախցիների ցանկությունը վերադառնալու Արցախ՝ կարևորելով միջազգային հանրության աջակցությունն այդ գործում: Նա նշել է, որ իրավական հիմքերն ամբողջապես առկա են, և պարզապես քաղաքական կամք է պետք վերադարձն ապահովելու համար:

Միջոցառման ամբողջական տեսագրությունը հասանելի է հետևյալ հղմամբ՝

Արտակ Բեգլարյանի ելույթի ամբողջական տեքստը ներկայացվում է ստորև.

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Նախևառաջ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությանը՝ այս միջոցառումը կազմակերպելու համար, ինչպես նաև Շվեյցարիայի պատգամավորներին՝ հատկապես Էրիխ Ֆոնտոբելին և Նիկոլա Վալդերին, իմ ժողովրդի և մարդկության ձայնը բարձրացնելու համար։

Այսօր ելույթ եմ ունենում այն ժողովրդի անունից, որը մինչև վերջերս հազարամյակներ շարունակ ապրել է իր նախնիների հողի վրա՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերի, և որն այժմ կանգնած է իր գոյության ամենածանր մարտահրավերի առջև։

Ի՞նչ տեղի ունեցավ

2020 թ․ Ադրբեջանի ագրեսիայից և մասնակի էթնիկ զտումներից հետո, 2023թ․-ին Արցախի ողջ բնակչությունը ենթարկվեց Ադրբեջանի կողմից գրեթե 10 ամիս տևած շրջափակման, որին հաջորդեց ռազմական հարձակում։ Այդ հարձակման հետևանքով շուրջ 120,000 մարդ ստիպված եղավ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակում լքել իր հայրենիքը։

Աշխարհի անկախ ձայները, ներառյալ՝ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիան, Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն և ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման հարցերով առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեզը, այս իրադարձությունները գնահատեցին որպես ցեղասպանություն։ Freedom House-ը, Եվրոպական խորհրդարանը և այլ կառույցներ դրանք որակեցին որպես էթնիկ զտում։

Մեր ժողովուրդը ցանկանում էր մնալ և խաղաղ ապրել իր հողում։ Սակայն ռուս խաղաղապահները չապահովեցին անվտանգության երաշխիքները, իսկ միջազգային հանրությունը՝ հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, արդյունավետ չգործեցին՝ կանխելու զանգվածային ոճրագործությունները։ Աշխարհաքաղաքական մրցակցությունը ստվեր գցեց խոցելի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու հիմնարար պարտականության վրա։

Ինչ ենք մենք ուզում

Այսօր մեր պահանջը պարզ ու արդար է և համապատասխանում է միջազգային իրավունքին: Մենք ուզում ենք վերադառնալ մեր տները։ Վերադառնալ ոչ թե որպես սփռված ու սպառնալիքի ներքո գտնվող անհատներ, այլ որպես համայնք՝ ապրելու ապահով, արժանապատիվ, համախմբված, խաղաղ և կայուն կյանք։
Արցախցի փախստականների շրջանում Հայաստանում վերջերս անցկացված հարցման արդյունքներով՝ 87%-ը ցանկանում է վերադառնալ հայրենիք։ Սա քաղաքական հայտարարություն չէ․ սա ժողովրդի կամքի հստակ և չափելի դրսևորում է։

Որո՞նք են վերադարձի իրավունքի հիմքերը

Մեր վերադարձի իրավունքը ոչ թե քաղաքականության, այլ իրավունքի հարց է։

Միջազգային կարևոր կոնվենցիաները ճանաչում են բոլոր տեղահանված անձանց՝ իրենց տներ վերադարձի իրավունքը։ Իսկ կոնկրետ Արցախի պարագայում, 2023թ․ նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ապահովել Արցախի հայերի անհապաղ, անվտանգ և անարգել վերադարձը։

Բացի այդ՝ 2023 թ․ հոկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40 անդամ պետություններ, այդ թվում՝ Հայաստանը և Շվեյցարիան, ինչպես նաև ԱԽ երեք մշտական անդամներ՝ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը, համատեղ կոչ արեցին Ադրբեջանին ստեղծել պայմաններ այն անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար, ովքեր ցանկանում են վերադառնալ։
Մենք բարձր ենք գնահատում նաև Լեռնային Ղարաբաղի համար Խաղաղության շվեյցարական նախաձեռնությունը՝ Շվեյցարիայի խորհրդարանում ընդունված 24.4259 համարի որոշման հիման վրա, որը կոչ է անում միջազգային խաղաղության ֆորում անցկացնել Արցախի հարցի շուրջ։ Սա այն ներառական և չեզոք երկխոսության մեխանիզմն է, որն անհրաժեշտ է իրավունքահեն և իրական կարգավորման նախապատրաստման համար։ Կարևոր է ընդգծել, որ այս որոշումը պարտադիր է Շվեյցարիայի կառավարության համար, և մեր ժողովուրդն ակնկալում է որոշակի առաջընթաց այս ուղղությամբ։

Ներկայիս իրավիճակը

Չնայած այս ուժեղ իրավական և քաղաքական հիմքերին, սակայն, ցավոք, մեր ժողովուրդը շարունակում է անտեսված մնալ։

Վերջերս ընդունված փաստաթղթերը, ներառյալ՝ Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ստորագրված հռչակագիրն ու համաձայնագիրը, խոսում են «խաղաղության» մասին, սակայն ոչինչ չեն ասում այս հակամարտության հիմնական տուժած կողմի և անմիջական մասնակցի՝ Արցախի ժողովրդի իրավունքների, անվտանգության և ապագայի մասին։

Իհարկե, լավ է, որ հակամարտության որոշ հարցեր լուծվում են այդ փաստաթղթերով։ Սակայն տուժած համայնքին չանդրադարձող խաղաղության գործընթացը չի կարող անվանվել համապարփակ կամ կայուն։ Իրական խաղաղությունը պետք է լինի ներառական և արդար, ինչը նշանակում է, որ մեր ժողովրդի ապահով, հավաքական, արժանապատիվ և կայուն վերադարձը պետք է դնել ցանկացած կարգավորման կենտրոնում։

Վերադարձի պայմանները

Վերադարձը իմաստալից և կայուն լինելու համար պետք է բավարարվեն հետևյալ պայմանները․

Նախքան այս բոլոր պայմանների ապահովումը, անհրաժեշտ է նաև մի շարք հրատապ քայլեր ձեռնարկել, ներառյալ՝

Ա. Միջազգային մշտադիտարկում մշակութային ժառանգության և գույքային իրավունքների վերաբերյալ, ինչպես պարտավորեցրել է Արդարադատության միջազգային դատարանը՝ Ադրբեջանի կողմից շարունակվող ավերածությունները և անօրինական բնակեցումները կասեցնելու համար։
Բ. Մինչև վերադարձի կյանքի կոչումը միջազգային հանրությունը պետք է օգնի պահպանել Հայաստանում բնակվող մեր տեղահանված ժողովրդի ինքնությունը, մշակույթը և արժանապատվությունը, քանի որ այսօրվա համայնքի պահպանումն էական է վաղն այն վերակառուցելու համար։
Գ. Բոլոր հայ պատանդները պետք է ազատ արձակվեն Ադրբեջանի բանտերից։
Դ. Պետք է կիրառվեն որոշակի միջազգային պատժամիջոցներ Ադրբեջանի և ալիևյան ռեժիմի նկատմամբ՝ ցույց տալու, որ զանգվածային ոճրագործությունները չեն մնում անպատիժ։
Ե. Պետք է ստեղծվի միջազգային մեխանիզմ և հարթակ՝ մեր իրավունքների ապահովման և Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրագործման համար, ինչպես արվում է Խաղաղության շվեյցարական նախաձեռնության շրջանակում։
Զ. Արցախի ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչները պետք է ներգրավվեն իրական երկխոսության և քննարկումների մեջ նշված միջազգային մեխանիզմի շնորհիվ։ Այդպիսի ներկայացուցիչներ կարող են լինել թե՛ ժողովրդավարական կերպով ընտրված պատգամավորները, թե՛ նրանց կողմից լիազորված անձինք։

Հարգելի տիկնայք և պարոնայք,

Վերադարձի իրավունքը միայն տարածք վերադառնալու մասին չէ․ այն ժողովրդի հավաքական և անհատական իրավունքների, նրանց ապագայի, մշակույթի և գոյության վերականգնման մասին է։

Ես կորցրել եմ հորս և տեսողությունս՝ 1990-ականների պատերազմի հետևանքով։ Կորցրել եմ մորս՝ այդ ողբերգությունների պատճառով։ Իմ երկու երեխաների հետ միասին բռնի տեղահանվել եմ հայրենիքիցս և հազիվ խուսափել եմ ադրբեջանական առևանգումից։ Այնուամենայնիվ, ես չեմ ատում ադրբեջանցի ժողովրդին, բայց հանցագործներին ատում եմ։ Ես դեռ հավատում եմ, որ հնարավոր է իրական խաղաղություն և հաշտեցում կառուցել հայերի և ադրբեջանցիների միջև, եթե լսվեն բոլոր տուժած խմբերի ձայները և լիարժեք հարգվեն նրանց իրավունքները։

Հետևաբար, մենք կոչ ենք անում Շվեյցարիայի կառավարությանը և ամբողջ ՄԱԿ համակարգին ձեռնարկել հստակ քայլեր՝ իրագործելու Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը, աջակցելու Խաղաղության շվեյցարական նախաձեռնությանը և ապահովելու, որ այս հակամարտության ելքը որոշվի արդարությամբ, այլ ոչ թե աշխարհաքաղաքական շահերով:

Արցախի ժողովուրդը պատրաստ է վերադառնալ իր հայրենիք: Այժմ մեզ անհրաժեշտ է աշխարհի քաղաքական կամքը՝ այդ վերադարձը ապահով, արժանապատիվ, անխոչընդոտ և կայուն դարձնելու համար։

Շնորհակալություն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կողբավան գյուղի տարածքում իրականացվել է ապoրինի արդյունահանումAP. ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնը պատմության մեջ առաջին անգամ կարող է զբաղեցնել աֆրոամերիկացիՇարժասանդուղքների փոխարինման աշխատանքներ՝ «Գարեգին Նժդեհ» կայարանում. հնարավոր են ուղևորների կուտակումներ Իրավական ստանդարտ պրոցեսներ են. ՆԳ նախարարը՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում խուզարկությունների մասին «Չաղ Ռուստամին» Մասիս Մելքոնյանը 3-րդ անգամ է ազատ արձակում, չե՞ք մտահոգվում հարց ՆԳ նախարարին (տեսանյութ) Խուզարկություններ՝ 65 հասցեում. Բաքուն 14 իրանցու մուտքն արգելել է (տեսանյութ) 74 տարեկան հասակում մահացել է դերասան Վլադիմիր ԳրիգորևըԽոշոր ու շղթայական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ բախվել են 5 ավտոմեքենա․ կա վիրավորԱբդուլ Էլ-Սայեդը կհաղթի Միչիգանում․ նա կդառնա ԱՄՆ պատմության առաջին մահմեդական սենատորըՓաշինյանի քաղաքական զինանոցում մնացել են միայն բռնությունն ու ռեպրեսիաները. Սուրեն ՍուրենյանցNYT. Դեմոկրատները կստանան 55 տեղ ԱՄՆ ՍենատումՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 9 մարդու մահվան պատճառ դարձած ողբերգական վթարից (տեսանյութ) Մարդուց հրեշ ստեղծելու պատմությունը․ ինչու է «Ֆրանկենշտեյնը» շարունակում արդիական մնալԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունը. հայտնաբերվել են չստուգաչափված չափիչ միջոցներ Մասկը կատակել է ընտրություններին միջամտելու համար օգտագործվող լազերների մասինԵրաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու մեջԽանջյան փողոցի նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ կայանման սահմանափակում է նախատեսվում Լիտվան Ֆինլանդիայից Blocker ռազմածովային ականներ կգնիՍա խոսում է Փաշինյանի վախերի և նրա վրա գործադրվող ահռելի արտաքին ճնշման մասին. «Ուժեղ Հայաստանի» պատգամավորը նկարներ ցույց տվեցՀայաստանի ամենաթանկ ընտանիքը եւ իր էլիտար հաճույքները․ Սպիտակում կկրկնվի՞ Ստեփանավանի սցենարըԱրևելքից նկարած Խոր Վիրապը չեմ ընդունում, երեխայիս համար կապույտ անձնագիր եմ վերցրել». Խաչատրյան (տեսանյութ) Հայտնի են երեկ զոհված ամուսինների եւ նրանց որդու անունները (ֆոտո) NBC. Դեմոկրատները կստանան 255 տեղ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատումԱնկեղծ ասած կարծում էի, որ գիշերվա ողբերգությունից հետո դուք հրաժարական ներկայացրած կլինեիք. Ղազարյանը՝ Արփինե ՍարգսյանինՌուսաստանում տոնում են Մոսկվան լեհ զավթիչներից ազատագրելու տարեդարձըԵվրոպական երկրները կանգնած են կործանման առջև. ԹրամփՄարդուց առաջ տիեզերք ուղարկված շունը․ Լայկայի զոհաբերության պատմությունըՍամվել Կարապետյանի գործով իրավաբանություն չկա, սա բացառապես քաղաքական պատվեր է. ՎարդևանյանԵրեխայի համակարգիչը առգրավեցին, ոչ մի արտասովոր բան հերթական ապօրինությունների շարքից է (տեսանյութ) «Mogging»-ը՝ թունավոր առցանց ժարգոնից մինչև տարվա գլխավոր բառԹոշակները քիչ են, երկիրը վտանգի առաջ է կանգնած, այնքան դժվար ենք ապրում. հարցում`ԵրևանումԱՄՆ-ում փակվում են վերջին ընտրատեղամասերըՓաշինյանը փորձում է մեզ համոզել․ ինչո՞ւ էր ԱԱԾ-ն Նարեկ Կարապետյանի տուն մտել (տեսանյութ) Քիմ Քարդաշյանը վերադարձել է «հեռուստատեսության վատագույն դրամա» համարված սերիալի երկրորդ եթերաշրջաներկար ժամանակ ջուր չի լինի 69 զոհ՝ գնացքի վթարի հետևանքով․ Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվելԹրամփը գովել է դեմոկրատներին ընտրություններին լավ պատրաստված լինելու համար Նարեկ Կարապետյանի տունը Էրմիտա՞ժ է, որ հարկերով չեք հասցնում խուզարկել․ ՄանուկյանԳագիկ Ծառուկյանը պետք է օր առաջ լինի ազատության մեջ. հայտարարությունԻ՞նչ է փոխվել ՆԳՆ համակարգում, որ մեկ տարվա ընթացքում բյուջեի ծախսերն այդքան կտրուկ աճում են․ Ղազարյան9 զոհ և 3 վիրավոր. ՆԳՆ-ն՝ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի մասին ԱՄՆ նախագահը խոստովանել է, որ զարմացած է ԱՄՆ ընտրություններում հանրապետականների արդյունքներից Էմի Էքթոնը՝ Օհայոյի առաջին կին նահանգապետ․ հաղթել է միլիարդատեր ՌամասվամիինՏալարիկոն 1988 թվականից ի վեր առաջին դեմոկրատն է, որը հաղթել է Տեխասի Սենատի ընտրություններումԹրամփը կարծում է, որ Ռուսաստանը և Ուկրաինան մոտ են համաձայնության գալուն ՆԳՆ-ի 2027 թվականի բյուջեն կկազմի 144 մլրդ դրամ՝ 40%-ով ավելի, քան 2026-ին. նախարարՍանկտ Պետերբուրգի դատարանը Ալեքսանդր Նևզորովին և ընտանիքին վտարել է տնիցWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել Երևանում «Mercedes Sprinter»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին․ նա մահացել էՍեուլը հայտարարել է, որ Փհենյանը մի քանի հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
Ամենադիտված