«Հայ ժողովրդին պետք է պատասխան տալ՝ ի՞նչ է բանակցվել նախաստորագրելուց առաջ»․ Լիլիթ Գալստյան
Բլոգոսֆերա
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «ԴՈՒ
ԽՈՍՏԱՑԵԼ ԵՍ»- ԹՐԱՄՓՆ ԱՍՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ․
Փաշինյանը չհակադարձեց ու քար կտրեց, երբ Թրամփը բառացիորեն հայտարարեց հետևյալը.
«Հայաստանը բացառիկ գործընկերություն է ստեղծում Միացյալ Նահանգների հետ՝ այս միջանցքը զարգացնելու ուղղությամբ, որը կարող է տևել 99 տարի, իսկ հետո խոստանում են, որ կարող է ընդլալյնել, այնպես չէ՞, ԴՈՒ ԽՈՍՏԱՑԵԼ ԵՍ»։ Հայ ժողովրդին պետք է պատասխան տալ՝ ի վերջո, ի՞նչ է բանակցվել նախաստորագրելուց առաջ։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը