Դոդիկը Պուտինին խնդրել է Թրամփի հետ համատեղ մշակել Բալկանների հարցի լուծում
Քաղաքական
Բոսնիա և Հերցեգովինայի կազմում գտնվող Սերբական Հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է համատեղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ մշակել կայուն լուծումներ Բալկանների համար։ Նրա խոսքերը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ես խնդրեցի նախագահին ուշադրություն դարձնել ևս մեկ կարևոր կետի վրա։ Եթե երկու գերտերությունների միջև ձեռք բերվի պայմանավորվածություն, շատ կարևոր է, որ Բալկաններին չանտեսեն», – ասել է Դոդիկը՝ պատմելով «Վալդայ» ակումբի շրջանակում Պուտինի հետ հանդիպման մասին։
Նա նշել է, որ ամենաօպտիմալ տարբերակը կլինի, եթե Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համատեղ հանձնաժողով ստեղծեն Բալկանների հարցերով՝ տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու համար։ Ավելի վաղ Դոդիկը նաև հորդորել էր Պուտինին՝ չթողնել Հանրապետությունը ԵՄ բյուրոկրատների «խեղդիչ» քաղաքականության տակ՝ մեղադրելով նրանց երկրի բնականոն զարգացմանը խոչընդոտելու մեջ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)