Մենք մեր երեխաներին կտրում ենք իրական միջավայրից․ Փաշինյան
ՔաղաքականՎարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը պատմել է, որ այցելել է Բերդի Չորաթան գյուղ, նկատել, որ տեղի երեխաները նկարում են Մասիսն ու Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, այլ ոչ թե իրենց սարերն ու անտառները։
«Ես ուզում էի հարցնել երեխաներին, բայց չհարցրի, նկարները ֆոտո արած վերադարձա Երեւան, հրավիրեցի մտավորականներին ու հարցրի՝ ինչո՞ւ երեխաներն իրենց միջավայրը չեն նկարում, նայում ես պատուհանից ու տեսնում Բերդի հոյակերտ սարերն ու անտառները։ Մենք մեր երեխաներին կտրում ենք իրական միջավայրից եւ դնում մի ուրիշ հարթության վրա, դնում ենք իդեալի հետեւից մրցավազքի մեջ, մինչդեռ իրենց միջավայրն է իդեալը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա շատ ծանր տպավորություն է թողել իր վրա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)