56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Փաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Իրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Անիծյալ ապուշ է․ Արման Ծառուկյանը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում Փաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Լեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացում 

Ըստ էության, քննչական համակարգի բարեփոխումները ավարտել ենք, hույս ունեմ՝ պտուղները քաղելու ժամանակ կգա. վարչապետ

Քաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել բոլորին կատարած աշխատանքի համար: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Քննչական կոմիտեում, ինչպես նաև բոլոր մնացած ոլորտներում առկա է մեթոդաբանական խնդիր, այն է՝ հասնել իդեալական վիճակի: Ըստ վարչապետի՝ այս մեթոդաբանության մեջ որոշ բաներ պետք է փոխվեն, քանի որ այդ իդեալի ձգտման ճանապարհին մեծ է հիասթափության և հուսահատության հավանականությունը: «Մենք պետք է բալանսավորենք, հասկանանք, որ, այնուամենայնիվ, ինչքան էլ իդեալի ձգտենք, նախ պետք է հասկանանք, որ չենք հասնելու դրան: Մեզ պետք է աշխատել հստակ, կանոնակարգված և արդյունավետության բարձրացման՝ շարունակական արդյունավետության բարձրացման վրա։ Ինձ թվում է՝ իդեալը կամ իդեալի պատկերացումը դա է, որ մենք ամեն հաջորդ փուլի պետք է արձանագրենք, որ ավելի արդյունավետ ենք աշխատում, ավելի արդյունավետ ենք հանցագործությունները բացահայտում, ավելի արդյունավետ ենք կանխում և նախականխում հանցագործությունները»,- ասել է երկրի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն արդյունավետ աշխատանքի առումով կարևորել է պրոֆեսիոնալիզմի անհրաժեշտությունը և նշել, որ նաև պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում պրոֆեսիոնալիզմ: Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է արժեքային, բարոյական համակարգը, խիզախությունը. «Կադրային քաղաքականության առումով կրթությունը, այո՛, շատ կարևոր է, սակայն իրականում կարծում եմ, որ խիզախությունն էլ կրթության հարց է, որովհետև խիզախությունը գալիս է նաև նրանից, թե մարդը, այնուամենայնիվ, հասկանո՞ւմ է՝ ինչով է զբաղված ինքը: Բարոյականությունն էլ, իմ կարծիքով, կրթության հետ կապ ունեցող որոշակի բան է»:

Վարչապետը նշել է, որ իրավապահ մարմինների մեծագույն խնդիրը պետք է լինի ոչ միայն հանցագործությունների բացահայտումը, այլև կանխումն ու նախականխումը: «Այն, որ Քննչական կոմիտեն շատ կարևոր ինստիտուցիոնալ դերակատարում ունի Հայաստանի պետական, հանրային անվտանգության, իրավակարգի պաշտպանության առումով, իհարկե, դա ակնհայտ փաստ է: Ըստ էության, քննչական համակարգի բարեփոխումները մենք ավարտել ենք, հիմա ունենք երկու քննչական մարմին, և արդեն երկրորդ տարին է, որ մենք այս համակարգով ենք աշխատում: Հիմա պետք է հետևենք, նաև ընթացքը հասկանանք: Հույս ունեմ՝ պտուղները քաղելու ժամանակ կգա, չնայած պետք է ասել, որ ընդհանուր առմամբ, իհարկե, տպավորությունները դրական են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Երկրի ղեկավարը նաև նշել է, որ պետք է ունենալ բավարար խիզախություն՝ գնալ և առերեսվել, այդ թվում՝ պետական համակարգերի կատարած աշխատանքի թերությունների հետ. «Սրանով առավելությունները, իմ կարծիքով, ավելի կընդգծվեն: Մենք պետք է թերություններն էլ ընդգծենք, և շնորհակալ եմ, որ Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձավ, որպեսզի հանրության շրջանում չստացվի տպավորություն, թե Կառավարությունը, Քննչական կոմիտեն գոհ են իրականությունից: Ո՛չ, մենք բոլոր պրոբլեմները գիտենք»:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը կրկին շնորհավորել և շնորհակալություն է հայտնել ներկաններին, նրանց ընտանիքի անդամներին:

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ մի շարք ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրերով, ՀՀ վարչապետի հուշամեդալներով և արժեքավոր նվերով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
56 միլիոն դրամով 5 րոպեանոց հոլովակ են պատրաստել COP17-ի համար. Հոլիվուդի՞ց էր եկել նկարիչը (տեսանյութ) #ՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԻրանը հայտարարել է, որ ընտրում է դիվանագիտությունը, բայց պատրաստ է նաև ամենավատ սցենարինՓաշինյանը Մեցոլային է փոխանցել «Արմատագիր-երկխոսության ուժը» Հայոց այբուբենի հուշաքանդակի մանրակերտը (լուսանկարներ) Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատներըԼեհաստանը հատուկ նշանակության ուժեր է ուղարկել Ռուսաստանի հետ սահմանԻրանը պահանջել է ճանաչել իր ինքնիշխանությունը Հորմուզի նեղուցի նկատմամբՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Անիծյալ ապուշ է․ Արման Ծառուկյանը հայտնվել է նոր սկանդալի կենտրոնում Տուսկը կմասնակցի Նավրոկիի գլխավորած Անվտանգության խորհրդի նիստին՝ չնայած Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված հակամարտությանըՓաշինյանի սրան սատկացնելու եմ, նրան կզացնելու արտահայտությունները քրեական հանցա՞կազմ են․ Գրիգորյան (տեսանյութ) Կասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունը Չեխիայի նախագահը անհրաժեշտ է համարում Եվրոպայի մասնակցությունը Ուկրաինայի շուրջ բանակցություններինԼեզվակռիվ ԱԺ-ում՝ ՔԿ նախագահի հետ հարց ու պատասխանի ժամանակ. Ժողովուրդ, թույլ տվեք պատասխանի (տեսանյութ) Միգուցե քննիչները հոգնու՞մ են քաղաքական պատվեր կատարելուց. Ղազինյանը՝ Պողոսյանին (տեսանյութ) Ի՞նչ է սպասվում ԱՄՆ միջանկյալ ընտրություններում․ երեք հնարավոր զարգացումԶելենսկին ասել է, որ Մասկը հրաժարվել է քննարկել SpaceX-ի աշխատանքը ՈւկրաինայումՊապիկյանը հանդիպել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարի հետ Ագարակ գյուղի 51-ամյա բնակիչը օգտագործել և իրացրել է թմրամիջոց․ նա կալանավորվել էՍրբուհի Գալյանը նեղվելու շատ բան ունի որովհետև ինքը այն պաշտոնյան է որ գրում է այդ սահմանադրությունը. Քրիստինե Վարդանյան (տեսանյութ) ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամՄեքսիկայի դեսպանին ներկայացվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացըԳործարկվելու է էլեկտրաշչակ Երեք գերտերությունների առաջնորդները կարող են հանդիպել նոյեմբերի 18-19-ին՝ ՉինաստանումՊեսկովը հայտարարել է, թե ով կգլխավորի Ուկրաինայի հարցով բանակցությունների պատվիրակությունըՋանասիրաբար աշխատող քննիչի աշխատանքից դուրս գալու պաճառը ո՞րն է. Հարց ՔԿ ղեկավարին (տեսանյութ) Պայթյուններ, ռմբակոծություններ և վտանգավոր միջադեպեր՝ աշխարհումԻրանը ներկայացրել է Մերձավոր Արևելքում կայուն խաղաղության 5 պայմանԻրանը պահանջում է ճանաչել Հորմուզի ինքնիշխանությունըԱՄՆ-ն ու Իրանը քննարկում են հակամարտության կարգավորման առաջարկները․ Կատարի ԱԳՆՕդի ջերմաստիճանը կնվազի. Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Հայաստանում տոկոսադրույքները փոխվել են. ԿԲ-ի նոր որոշումը Ի՞նչ գործ ունեն մարզային դատախազները Փաշինյանի դիմավորման արարողություններին․ ինքնագործունեությո՞ւն է, թե՞ դատախազության ցուցում․ ՂազարյանԲրիտանացին ոտքով շուրջերկրյա ճանապարհորդությունն ավարտել է 28 տարումՎահագն Ալեքսանյանի կոտրած աթոռը նորոգե՞լ են, ո՞վ է պատասխան տալու, շշերն էլ կհավաքե՞ն (տեսանյութ) Բանտերում ուժեղացնում են հսկողությունը․ տեսախցիկներ են տեղադրվել Դանիայի ԱԳՆ-ը Գրենլանդիան հանձնելու մասին Թրամփի խոսքերը անվանել է ագիտացիայի մի մաս Հայկական եկեղեցին՝ թուրքական մշակույթի տո՞ւն, ռուբլու արգելք, Բաքվի նոր օրակարգըԲեյրութում 7 խաղաղ բնակչի սպանության գործով Ֆրանսիայում դատական քննություն է սկսվելՀայրության արձակուրդ Հայաստանում․ ինչ իրավունքներ ունեն Լեհաստանում ուկրաինացի տղամարդու կդատեն շքերթի ժամանակ դիվերսիա պլանավորելու համարՄեկնարկել է Փաշինյանի և Եվրախորհրդարանի նախագահի հանդիպումըՈրոշել էի նախարարության անունը փոխել. արդարադատության նախարարը՝ արդար լինելու մասին (տեսանյութ) Թրամփի խոստումը կատարվա՞ծ է․ ԱՄՆ-ում ապօրինի սահմանահատումները նվազել են 93 տոկոսովԳյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինի «Չեմ ուզում այլևս պատերազմել»․ իսրայելցի զինվորները՝ Գազայի պատերազմի հետևանքների մասին«Պատերազմը կարող էր ավարտվել օրերի ընթացքում»․ Լուկաշենկոն՝ Ուկրաինայի հակամարտության մասինԱդրբեջանը պարտվել է ՄԻԵԴ-ում՝ Ապրիլյան պատերազմի գործով․ ԴրմեյանՖուտբոլիստը մահացել է խաղադաշտում ստացած հարվածից հետո․ նա 30 տարեկան էրԻ՞նչ խնդիր ունի ընդդիմությունը նոր Սահմանադրության հետ, եթե վստահ է՝ ժողովուրդը դեմ կքվեարկի. Գալյան (տեսանյութ)
Ամենադիտված