Ջոկովիչը գերազանցել է Ֆեդերերի ռեկորդը
Սպորտ
Նովակ Ջոկովիչը Շանհայի «Մասթերսի» 1/8 եզրափակչում 6-3, 5-7, 6-2 հաշվով հաղթել է իսպանացի Խաումե Մունյարին (41-րդ ռակետ) և գերազանցել լեգենդար Ռոջեր Ֆեդերերի ռեկորդը։
Ջոկովիչը 38 տարեկան 4 ամսականում դարձել է «Մասթերս» կարգի մրցաշարերի պատմության քառորդ եզրափակիչ դուրս եկած ամենատարեց թենիսիստը։
Ֆեդերերը 2019թ. Շանհայում քառորդ եզրափակիչ էր հասել 38 տարեկան 2 ամսականում։
Աշխարհի 6-րդ ռակետը կիսաեզրափակչի ուղեգիրը կվիճարկի բելգիաի Զիզու Բերգսի (44-րդ ռակետ) հետ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան