Հերքման հերքում. ՀԱԿ-ը հրապարակեց Մարտի 1-ի գործով հերթական զեկույցը
Իրավունք
«Քանի դեռ ՀՀ գլխավոր դատախազությունը և ՀՔԾ-ն, անտեսելով օրենքը և օրինականությունը, ինքնամոռաց ծառայում են գործող իշխանությանը, մարտի 1-ի և 2-ի դեպքերի իրական պատասխանատուները, այդ թվում՝ սպանություններ գործած անձինք չեն հայտնաբերվելու ու քրեական պատասխանատվության չեն ենթարկվելու»,- հայտարարեց ՀՀ նախկին զինդատախազ, ՀԱԿ պետաիրավական հարցերով հանձնաժողովի նախագահ Գագիկ Ջհանգիրյանը: Ջհանգիրյանի ներկայացրած զեկույցը բավականին ծավալուն է. այն բաղկացած է շուրջ 10 էջից։ Այստեղ խոսք է գնում մարտի 1-ի զոհերի սպանությունների հանգամանքների մասին, որի շրջանակներում ներկայացված են նոր ապացույցներ եւ նոր փաստարկներ, համաձայն որոնց՝ խաղաղ ցուցարարների գնդակահարության պատասխանատվությունն ու այդ գործերով արդարադատության կեղծումն ընկնում է բացառապես ապօրինի իշխանության վրա։ Ջհանգիրյանը դրվագ առ դրվագ անդրադարձավ ՀՔԾ վերջին զեկույցին՝ իրավական փաստարկներով եւ գնահատականներով՝ ի ցույց դնելով այդ կառույցի ոչ պրոֆեսիոնալ եւ քաղաքական պատվերի շրջանակներում գործելու ողջ սնանկությունը։
ՀԱԿ ուշագրավ զեկույցը ներկայացնում ենք ստորեւ՝ առանց կրճատումների` http://anc.am/։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում