Վրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Ադրբեջանի դեմ հայցերի հետկանչումը խաղաղության օրակարգի մաս է․ Մակունց (տեսանյութ) Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին» Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար․ 2 800 զինծառայող՝ Ռուսաստանի սահմանների մոտ Փաշինյանի որոշմամբ հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը. այն կգլխավորի ՀՀ նախագահը Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը.Մակունց Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել Ասում եք՝ դե մենք ընտրվել ենք և ժողովուրդը թույլ է տվել ինչ ուզենանք անենք, դա է ստացվում. Ղազինյան Binance-ի 6.3 մլրդ դոլարի կիբերհարձակումը․ Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքները Փաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Մոսկվա Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն մոտենում են մերձեցման․ համաձայնեցվել է նոր գործարքի նախագիծը UFC-ի լեգենդը կոշտ քննադատել է Ծառուկյանին և սպառնալիքներ հնչեցրել 

Փարիզում կայացել է ՀՀ անկախության 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Քաղաքական
Հոկտեմբերի 8-ին Փարիզի «Գրանդ Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի հանդիսությունների մեծ սրահում կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն, որին ներկա էին Ֆրանսիայի նախկին վարչապետ Ժան-Պիեռ Ռաֆարենը, Օ-դե-Ֆրանս ռեգիոնի նախագահ Քզավյե Բերտրանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նորընտիր գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանը, Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի և արտաքին քաղաքական գերատեսչության բարձրաստիճան պաշտոնյաներ, Սենատի փոխնախագահներ, Ազգային ժողովի պատգամավորներ, ռեգիոնալ և քաղաքային իշխանությունների ղեկավարներ, Ֆրանսիայում հավատարմագրված մի քանի տասնյակ օտարերկրյա դեսպաններ, ֆրանսիացի անվանի մշակութային, հանրային գործիչներ և ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։
 
Ընդունելությունը մեկնարկել է Ֆրանսիայի հանրապետական գվարդիայի երգչախմբի կողմից Հայաստանի և Ֆրանսիայի ազգային օրհներգերի կատարմամբ, որին հաջորդել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների ներկայացուցիչների՝ Սենատի փոխնախագահ Լոիկ Հերվեի և Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսի ելույթները։
 
Շնորհավորելով Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձի կապակցությամբ՝ դեսպան Խաչատրյանը գոհունակությամբ ընդգծեց, որ ՀՀ անկախությունից ի վեր Հայաստանի և Ֆրանսիայի միջև հաստատված բացառիկ սերտ միջպետական հարաբերությունները, որոնք հիմնված են հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամության և ընդհանուր արժեքների վրա, այսօր վերափոխվել են իրական ռազմավարական գործընկերության։
 
Դեսպանը կարևորեց վերջին երեք տասնամյակների ընթացքում Ֆրանսիայի կողմից ցուցաբերված շարունակական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարության ամրապնդմանը և խաղաղության ձգտումներին, ինչպես նաև Ֆրանսիայի հանձնառությունն ու ջանքերը՝ ի նպաստ տարածաշրջանում հարատև խաղաղության և անվտանգության։ Ա․Խաչատրյանն իր խոսքում վերստին երախտագիտություն հայտնեց Ֆրանսիային՝ հայ ժողովրդի համար դժվար պահերին ցուցաբերած անսասան բարեկամության և լիակատար համերաշխության համար:
 
Անդրադառնալով օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների կողմից ստորագրված հռչակագրին՝ դեսպանն ընդգծեց դրա կարևորությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում։ Նա հավելեց, որ խաղաղությունն ամենօրյա հոգատարություն է պահանջում և այն հնարավոր է միմիայն երկխոսության, համագործակցության, խաղաղության աստիճանկան ինստիտուցիոնալացման և վստահության համբերատար կառուցման միջոցով։
Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Լոիկ Հերվեն և Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրունո Ֆուքսը, վկայակոչելով հայ և ֆրանսիացի ժողովուրդներին միավորող դարավոր բարեկամական կապերը, ինչպես նաև Ֆրանսիայի նվիրվածությունը միջազգային իրավունքին՝ խորհրդարանի զույգ պալատների անունից վերահաստատեցին Ֆրանսիայի աներկբա հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի ինքնիշխանությանը, անվտանգության ամրապնդմանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև սատարելու ԵՄ հետ մերձեցման ճանապարհին։
 
Ըդնգծվեց նաև, որ Ֆրանսիայի աջակցությունն իր արտացոլումն է գտել հայ ժողովրդի համար դժվար պահերին Սենատի կողմից միաձայն ընդունված բանաձևերում՝ այս համատեքստում առանձնանշելով 2024թ․ հունվարի 17-ին Սենատի կողմից ի պաշտպանություն Հայաստանի տարածքային ամբողջականության միաձայն ընդունված բանաձևը։
 
Անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի կողմից գործադրվող ջանքերին՝ խորհրդարանի երկու պալատների ներկայացուցիչները շեշտեցին, որ «խաղաղությունը ձեռքբերում է, որ պահանջում է խիզախություն, հետևողականություն և վստահության կերտում։ Այն իր մեջ է ամփոփում Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման և վերագտնված անվտանգության հույսը, որը շուտափույթ պետք է ամրագրել եզրափակիչ ստորագրությամբ և խորհրդարանի կողմից վավերացմամբ»։
 
Խոսելով առաջիկայում Հայաստանում անցկացվելիք խոշոր միջոցառումների մասին՝ 2026թ․-ին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի, ՄԱԿ կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի և 2027թ․ կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարամշակութային խաղերի մասին, ֆրանսիացի գործիչներն ընդգծեցին այն կարևոր նշանակությունը, որ դրանք կունենան հօգուտ Հայաստանի միջազգային ազդեցության և ճանաչելիության բարձրացման։
 
Երեկոյի պաշտոնական մասի ավարտին «Արև» քառյակի կատարմամբ, Կոմիտասի՝ հոկտեմբերի 8-ին լրացող հոբելյանի կապակցությամբ հնչեցին երգահանի հայտնի ստեղծագործություններից:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Վրաստանն արտաքսել է 101 օտարերկրացու, այդ թվում՝ ՀՀ քաղաքացիների Թրամփը Իրանի հետ պատերազմի վրա ծախսված 30 միլիարդ դոլարը աննշան է անվանելԱդրբեջանի դեմ հայցերի հետկանչումը խաղաղության օրակարգի մաս է․ Մակունց (տեսանյութ) Ավինյան-Ալեն Սիմոնյան թեժ պայքար է ՔՊ-ում․ Սասուն Միքայելյանին ու նրա փեսային «քցեցին»Եվրոպան զորք է պատրաստում Ուկրաինայի համար․ 2 800 զինծառայող՝ Ռուսաստանի սահմանների մոտՓաշինյանի որոշմամբ հաստատվել է ԳԱԱ նախագահության կազմը. այն կգլխավորի ՀՀ նախագահը Աշխատավարձերի բարձրացման նախագծի հեղինակը Տիգրան Խաչատրյանն է, ես չեմ մասնակցել քննարկմանը.ՄակունցBloomberg. ԱՄՆ-ը կարող է խնդրել ՆԱՏՕ-ի երկրներին ավելացնել PURL ծրագրին կատարվող ներդրումները Հայտնի է՝ ովքեր են Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել Բրյուսել Ասում եք՝ դե մենք ընտրվել ենք և ժողովուրդը թույլ է տվել ինչ ուզենանք անենք, դա է ստացվում. ՂազինյանBinance-ի 6.3 մլրդ դոլարի կիբերհարձակումը․ Հյուսիսային Կորեան հերքում է մեղադրանքներըՓաշինյանը Ժաննա Անդրեասյանին գործուղում է Մոսկվա Մեծ Բրիտանիան և ԵՄ-ն մոտենում են մերձեցման․ համաձայնեցվել է նոր գործարքի նախագիծըԳազայում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է 15 մարդ UFC-ի լեգենդը կոշտ քննադատել է Ծառուկյանին և սպառնալիքներ հնչեցրելՈրքա՞ն գումար է ծախսվել «Վարչաբենդի» վրա, և որքա՞ն հոնորար է ստացել թմբուկահարը․ ՂազարյանԻնչպե՞ս ենք դիվերսիֆիկացնելու արտահանումը, եթե դրա համար գումար նախատեսված չէ. Ֆարմանյան (տեսանյութ) Իրանը սպառնում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին Կարեկցում եմ ձեզ․ միայն ընդդիմադիրների նկատմամբ եք գործեր հարուցում. Հովհաննիսյան-Ղազարյան զրույց (տեսանյութ) 2027թ-ի բյուջեով որքան գումար է հատկացվելու պետական գերատեսչություններին (տեսանյութ) Թունավոր մշուշը սրում է Ինդոնեզիայի հարաբերությունները Սինգապուրի ու Մալայզիայի հետՀունվարի 1-ից Հայաստանում կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մի շարք պլաստիկ ապրանքների վաճառքըԳյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի մերձակայքում խոցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ 254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք Վանդալիզմ՝ Երևանում.վնասել են ազատամարտիկների հիշատակը հավերժացնող խաչքարի վրա դրված Հիսուսի քանդակըՀայաստանի ազգային պատկերասրահի վերականգնման բաժինը Կարեն Վարդանյանի 122 մլն. դրամ աջակցության շնորհիվ հիմնանորոգվել է, կահավորվել և վերազինվել նորագույն սարքավորումներովՖլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով մուլտիմիլիոնատեր գործարարը և ընտանիքը զոհվել ենԹուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 45 մարդ է վիրավորվելԲՀԿ-ն պահանջում է անհապաղ ազատ արձակել Գագիկ Ծառուկյանին․ կուսակցության հայտարարությունըԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ նոյեմբերի 3-ինՀնդկաստանի ռազմածովային ուժերը 48-ժամյա գործողության արդյունքում ազատագրել են ծովահենների կողմից գրավված իրանական նավը․ փրկվել է 20 մարդՈւիթկոֆը հայտարարել է ՌԴ-ի, Միացյալ Նահանգների և Ուկրաինայի մասնակցությամբ բանակցություններ սկսելու մասին Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք․ ՊԵԿՆեպալում երկու ուղղաթիռ բախվել են վայրէջքի փորձի ժամանակ․ կա զոհ և վիրավորReuters․ Հայտնի է, թե ով է ներկայացնելու Միացյալ Նահանգները Աբու Դաբիում կայանալիք բանակցություններում Հայտնաբերվել է 430 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՀրդեհ է բռնկվել Երևանի Գայի պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում Վենսը լավատեսական հայտարարությամբ է հանդես եկելՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարըՈՒՂԻՂ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրազդան համայնքին կվերադարձվի 127 միլիոն 531 հազար դրամ. պետշահերի հայցը մասնակի բավարարվել է Ուկրաինայում լարված իրավիճակ է. Բուդանովը ցուցարարների զայրույթից խուսափելու համար թաքնվել է ավտոբուսումԿառավարության «ձեռքերը»՝ մշտապես քաղաքացու գրպանում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն խաղողի մթերման գործընթացում. «Փաստ»Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ»Ընդդիմությունն արձագանքում է «հանրային ճնշում» գեներացնելու վերաբերյալ Փաշինյանի սպառնալիքին. «Փաստ»Հայաստանի խնդրանքով հետաձգվել է Ռուսաստանի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»Փաշինյանը մեկնել է Բրյուսել
Ամենադիտված