Սպիտակ տունը քննադատել է Նոբելյան կոմիտեին՝ «խաղաղության փոխարեն քաղաքականություն ընտրելու» համար
ԱՄՆ
Սպիտակ տան հաղորդակցության տնօրեն Սթիվեն Չանգը քննադատել է Նոբելյան կոմիտեի որոշումը՝ խաղաղության մրցանակը շնորհել Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին, այլ ոչ թե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Նոբելյան կոմիտեն ապացուցեց, որ քաղաքականությունը դնում է խաղաղությունից վեր», — գրել է Չանգը սոցիալական հարթակ X-ում։
Նոբելյան կոմիտեն իր հերթին նշել է, որ Մաչադոն արժանացել է մրցանակին՝ Վենեսուելայի ժողովրդի ժողովրդավարական իրավունքների պաշտպանությանը և խաղաղ իշխանափոխության համար մղած պայքարին։ Նախօրեին Financial Times-ը գրել էր, որ Թրամփը փորձում էր արագացնել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հնարավոր համաձայնությունը՝ ազդեցություն ունենալու մրցանակի հանձնման որոշման վրա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան