«Չորրորդ ինքնիշխանություն». Բառեր չեն շինում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Մենք բառաստեղծությամբ եւ բառաշինությամբ չենք զբաղվում», հայտարարել է Լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանը՝ անդրադառնալով տարածված այն լուրերին, թե իրենց մասնագետները «սեքս» բառը թարգմանել են որպես «հաճույքաճխտում»։
«ՉԻ»- Լավ է, իհարկե, որ Լեզվի պետական տեսչությունը պաշտոնապես չի ստանձնել այդ թարգմանության պատասխանատվությունը: Թե չէ պատկերացրեք՝ եթե «գինեկոլոգ» բառը թարգմանվում է «կնախտաբան», «սեքսոպաթոլոգն» էլ պիտի թարգմանվեր որպես «հաճույքաճխտախտաբան», իսկ, ասենք, ֆլիրտը՝ «հաճույքանախաճխտախաղույթ»: Բա իհարկե. որքա՞ն կարելի է տառապել օտարամոլությամբ եւ անտեսել մեր ճկուն ու բարբարոս լեզվի ընձեռած հնարավորությունները:
Մի խոսքով՝ ամեն ինչ կարծես թե լավ է: Մտահոգիչ է թերեւս միայն այն, որ բուհական ընդունելության քննություններին ամիսներ են մնացել, եւ մեր բազմափորձ լեզվաբանները կարող են այս կարգի որոշ նորամուծություններ ընդգրկել հարցաթերթիկներում՝ դրանով իսկ պղտորելով մատաղ սերնդի անաղարտ հոգիները: Կարծում ենք՝ այսօրվանից պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդ առաջադեմ լեզվաբաններից որեւէ մեկի մտքով չանցնի սիրաճխտել հայոց լեզուն»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ