Բժիշկը հերքել է «ամենաօգտակար» միրգ կամ բանջարեղեն լինելու մասին տարածված միֆը
Հասարակություն
Էնդոկրինոլոգ և սննդաբան Պավել Բարանովը հայտարարել է, որ հնարավոր չէ առանձնացնել որևէ միրգ կամ բանջարեղեն և այն համարել մյուսներից ավելի օգտակար։
Մասնագետի խոսքով՝ սնունդը «լավի» և «վատի» բաժանելը սխալ և գիտականորեն չհիմնավորված մոտեցում է։ Բոլոր մրգերն ու բանջարեղենն ունեն օգտակար հատկություններ և ցանկալի է, որ ներառված լինեն ամենօրյա սննդակարգում։ Դրանք հարուստ են բջջանյութով, վիտամիններով ու հանքանյութերով և հիմնականում ունեն ցածր կալորիականություն։
Բարանովը նաև խորհուրդ է տվել չվստահել պնդումներին, թե, օրինակ, ձմերուկը, ծիրանը կամ սալորը բացառիկ օգտակար են և ակնհայտ առավելություններ ունեն մյուս մրգերի նկատմամբ։ Նրա խոսքով՝ առողջ սննդակարգում առավել կարևոր է մրգերի և բանջարեղենի բազմազանությունը։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է