Սննդաբանը զգուշացրել է ուտելու ժամանակ տարածված սովորության հետևանքների մասին
Հասարակություն
Շատ արագ սնվելը կարող է բացասաբար անդրադառնալ առողջության վրա և հանգեցնել չափից ավելի ուտելու։ Այս մասին ABC պարբերականի հետ զրույցում զգուշացրել է սննդաբան Պաբլո Օխեդան։
Մասնագետի խոսքով՝ հագեցվածության ազդանշանը գլխուղեղին հասնում է սնվելը սկսելուց մոտ 15 րոպե անց։ Եթե մարդն այդ ընթացքում շատ արագ է ուտում, կարող է ավելի մեծ քանակությամբ սնունդ ընդունել, քան անհրաժեշտ է՝ մինչև օրգանիզմը կհասցնի ազդարարել հագեցվածության մասին։ Սնունդը դանդաղ և մանրակրկիտ ծամելը, ըստ մասնագետի, օգնում է նվազեցնել չափից ավելի ուտելու հավանականությունը։
Օխեդան նաև նշել է, որ արագ սնվելու սովորությունը կարող է մարսողական խնդիրներ առաջացնել։ Բացի այդ, նրա խոսքով՝ այն կարող է բացասաբար ազդել սննդից օգտակար նյութերի յուրացման վրա։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է