Նոր Jeland J6-ը հայտնվել է վաճառքում․ հայտնի են գինն ու համալրումը
Ռուսաստան
Ռուսական Jeland ավտոմոբիլային ապրանքանիշը հայտարարել է J6 քրոսովերի նոր տարբերակի վաճառքի մեկնարկի մասին։ Ընկերության մամուլի ծառայության տվյալներով՝ լիաքարշակ մոդելը հասանելի է մեկ՝ «Prestige» համալրմամբ, իսկ դրա մեկնարկային գինը կազմում է 2 միլիոն 899 հազար ռուբլի։
Jeland J6-ը համալրված է 1,6 լիտրանոց տուրբոշարժիչով, որն ապահովում է 150 ձիաուժ հզորություն և 275 Նյուտոն-մետր ոլորող մոմենտ։ Շարժիչն աշխատում է 7-աստիճան ռոբոտացված փոխանցման տուփի հետ։ Մեքենան ունի լիաքարշակ համակարգ և դիֆերենցիալի արգելափակման էլեկտրոնային նմանակում։
Մեքենայի համալրումը ներառում է համայնապատկերային տանիք, բոլոր նստատեղերի, ղեկի և դիմապակու տաքացում, առջևի նստատեղերի օդափոխություն, թվային գործիքային վահանակ, ուղղահայաց սենսորային էկրանով մուլտիմեդիա համակարգ, շուրջտեսանելիության տեսախցիկներ և վարորդին աջակցող էլեկտրոնային համակարգերի համալիր։ Լրացուցիչ վճարի դիմաց հնարավոր է տեղադրել տանիքի ամրացված ուղեբեռնակներ և կցորդիչ՝ կցասայլ քարշակելու համար։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է