Արխանգելսկի մարզում առաջին անգամ բեղավոր գիշերաչղջիկներ են հայտնաբերվել
Ռուսաստան
Ռուսաստանի Արխանգելսկի մարզի Կենոզերյան ազգային պարկում առաջին անգամ հայտնաբերվել է բեղավոր գիշերաչղջիկ (Myotis mystacinus)։ Այս մասին հայտնել է ՌԴ բնապահպանության նախարարության «Ռոսզապովեդցենտր»-ը՝ հղում անելով չղջիկների ուսումնասիրման արշավախմբի տվյալներին։
Մասնագետները փոքր չափերի այս չղջիկներին նկատել են պահպանվող տարածքի Կարգոպոլի հատվածում։ Հետազոտող Ելենա Սիտնիկովայի խոսքով՝ այնտեղ հայտնաբերվել են ինչպես հասուն էգեր, այնպես էլ ձագեր, ինչը հաստատում է, որ տեսակը ոչ թե պարզապես պատահաբար հայտնվել է տարածքում, այլ բնակություն է հաստատել և բազմանում է այնտեղ։
Արշավախմբի ընթացքում ազգային պարկի 12 տարբեր հատվածներում ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 27 չղջիկ՝ վերջին երեք տարվա դիտարկումների ռեկորդային ցուցանիշը։ Նոր հայտնագործությունից հետո Կենոզերյան ազգային պարկում բնակվող չղջիկների տեսակների թիվը հասել է հինգի։


















































Ամենադիտված
Դերասանին մեղադրում են մանկապղծության մեջ․ նա ձերբակալվել է