Օբամայի պահվածքը զայրացրել է Բայդենի որդուն
ԱՄՆ
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթերը, հայտարարել է, որ իրեն զայրացրել է ԱՄՆ նախկին առաջնորդ Բարաք Օբաման, երբ նա 2024 թվականի հունիսին դրամահավաքի ժամանակ բեմից հեռացրել է իր հորը։ Այս մասին գրում է Fox News-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան նախկին ղեկավարի որդու գրքից մի հատված։
«Ես քիչ էր մնում ցատկեի բեմ և ասեի՝ «երբեք, գրողը տանի, այլևս այդպես մի վարվիր Միացյալ Նահանգների նախագահի հետ»», - խոստովանել է Հանթերը:
Նա հայտարարել է, որ այդ պահին իր հայրը ցանկացել է որոշ ժամանակ հատկացնել դահլիճում հավաքվածների հետ շփվելուն։ «Դա ինձ շատ, շատ, շատ, շատ զայրացրեց», - հայտնել է Բայդեն կրտսերը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան