Եկեղեցու դեմ արշավ կարող է սկսել հոգեկան խնդիրներ ունեցող մարդը․ Սերժ Սարգսյան
Քաղաքական
Եկեղեցու դեմ արշավ կարող է սկսել կամ հոգեկան խնդիրներ ունեցող մարդը կամ մարդ, որը լցված է ամբողջությամբ չարությամբ, կամ էլ կատարում է թշնամու հանձնարարությունը։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նա վստահություն հայտնեց, որ Վեհափառը հաստատակամ է և ցանկացած պարագայում բարեխղճորեն կկատարի իր ազգային ու եկեղեցական ծառայությունները։
«Բայց բոլորիս էլ հայտնի է, որ Եկեղեցու դեմ հալածանքները միայն ու միայն ուժեղացնում են Եկեղեցուն: Այնպես որ, համբերությամբ սպասենք»,- նշեց Սարգսյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)