«Ունիվերսիտատեա Կրայովա» – «Նոա» խաղը կսպասարկեն իսրայելցի մրցավարները
Սպորտ
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի «Ունիվերսիտատեա Կրայովա» – «Նոա» հանդիպման մրցավարական անձնակազմը։
Խաղի գլխավոր մրցավար է նշանակվել Գալ Լեյբովիցը, որին եզրերում կօգնեն Դոր Մեդինան, Յոսի Բաբայոֆը, չորրորդ պաշտոնյան կլինի Դեկել Զինոն, տեսաօգնականը` Եյթան Շմուելևիցը, նրա օգնականը` Շալոմ Բեն Աբրահամը։ Բոլորն Իսրայելից են։
Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 23-ին և կմեկնարկի Հայաստանի ժամանակով 22:45-ին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան