Դեսպան Մկրտչյանը «Ջանուս ֆորումի» համահիմնադրի հետ քննարկել է համագործակցության հնարավոր ուղղություններ
Քաղաքական
Հոկտեմբերի 21-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Ջանուս ֆորումի» համահիմնադիր և գործադիր տնօրեն Դարրեն Սփինքի հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
«Ջանուս ֆորումը» տրանսատլանտյան հետազոտական կենտրոն է, որը զբաղվում է տնտեսական փոխկապակցվածության և մատակարարման շղթաների կայունության վերաբերյալ հետազոտություններով, ինչպես նաև Միացյալ Նահանգների և նրա գործընկեր երկրների տնտեսական անվտանգության հարցերով։
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղություններն ու ձևաչափերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)