Մահացել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Սարիբեկյանը․ հայտնի է մահվան պատճառը
Հասարակություն
Կյանքից հեռացել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Նիկոլայ Սարիբեկյանը։
Լուրեր․com-ի տեղեկություններով Սարիբեկյանը մահացել է նախորդ գիշեր, նրա մոտ արձանագրվել է սրտի կանգ։
Սարիբեկյանը 47 տարեկան էր։ Ամուսնացած էր, ունի մեկ զավակ:
Ոլորտի հնաբնակներից էր, բանիմաց ու լավագույն մասնագետներից մեկը։
Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2019թ. դեկտեմբերի 4-ից։
Լուրեր․com-ի ողջ անձնակազմը իր ցավակցությունն է հայտնում Սարիբեկյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)