Ինչով է պայմանավորված Թրամփի հիասթափությունը Ռուսաստանից․ Axios
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափվել է Ռուսաստանից պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցից հետո: Այս մասին հայտնում է Axios-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով, ով ցանկացել է պահպանել իր անանունությունը, Թրամփի հիասթափությունը Ռուսաստանից արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների զրույցից հետո «նոր բարձունքների է հասել»:
«Հեռախոսազրույցն ավարտվել Է անարդյունք և հանգեցրել է այն եզրակացության, որ ռուսներն այն վիճակում չեն, որ համաձայնության գան պատերազմը դադարեցնելու վերաբերյալ, ուստի իմաստ չունի Թրամփ-Պուտին հանդիպում անցկացնել։ Այս եզրակացությունը ճանապարհ հարթեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու Թրամփի որոշման համար», - ասվում է նյութում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան