Ինչը ՔՊ-ի համար լավ է՝ մեր ժողովրդի համար վատ է. Թադևոս Ավետիսյան
Քաղաքական
«Ինչը ձեզ համար լավ է՝ մեր ժողովրդի համար որպես կանոն վատ է»,- ԱԺ ամբիոնից դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Ըստ նրա, ճշմարտությունը, թեկուզ և դառն, ավելի լավ է, քան իշխանության սուտը, պոպուլիզմը, թեկուզ միշտ որպես քաղցր ներկայացմամբ։
«Ասեք՝ ձեր 2021-2026 թվականների ծրագրի ո՞ր տոկոսն եք կատարել, ո՞րն եք խաբել, հաշվարկեք հետևյալ սկզբունքով, որ նորից չմանիպուլացնեք. քանի խոստում չեք կատարել և այդ խոստումներից յուրաքանչյուրը կշռեք, թե մեր բնակչության քանի տոկոսին է վերաբերում։
Դուք իրավունքի գերակայություն, ժողովրդավարություն, արդարություն էիք խոստացել, բայց ընտրովի արդարադատություն, խոսքի նկատմամբ տեռոր, շուտով նաև դուք այլակարծությունը արտահերթով քրեականացնելու եք»,- ասաց Թ.Ավետիսյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)