26 մլն դրամով ԱԺ–ում նոր վերելակ կտեղադրվի
Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքում նոր վերելակ կտեղադրվի։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ Ազգային ժողովի վարչական շենքում գտնվող նիստերի դահլիճին և դրան հարակից տարածքներին ՀՀ ԱԺ պատգամավորների, հրավիրված և այլ անձանց հասանելիությունը ներկայում ապահովվում է վարչական շենքի ներսով՝ հատելով բազմաթիվ միջանցքներ և աստիճանավանդակներ։
«Դա շատ հաճախ պատճառ է հանդիսանում միջանցքներում կուտակումների և մարդկանց տեղաշարժման հետ կապված խնդիրների առաջացման, ինչն էլ հաճախ խոչընդոտէ հանդիսանում վարչական շենքում անվտանգության գործընթացի ապահովմանը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Վերելակի գինը կկազմի մոտ 26 մլն դրամ: Այս գումարը ԱԺ–ին կտրամադրվի ՀՀ 2025 թ պետական բյուջեով Ազգային ժողովի ընդհանուր հատկացումների հաշվին վերաբաշխում կատարելով։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր