Երբ խոսում եք Գյումրիի խնդիրների մասին, հաշվի առեք, որ դուք եք ընտրել Վարդան Ղուկասյանին. Արմեն Գալջյան
Քաղաքական
«Երբ խոսում եք Գյումրիի խնդիրների մասին, հաշվի առեք, որ դուք եք ընտրել Վարդան Ղուկասյանին, որը 13 տարի եղել է քաղաքապետ։ Գնայիք, ինչպես սիրում եք ասել՝ «ականջից բռնեիք», հարցրեիք՝ ի՞նչ ես անում, ինքնակամ շինությունների համար կաշառք վերցնո՞ւմ ես։ Եկել եք Երևանում ինչ-որ կոռուպցիոն երևույթների մասին եք խոսում»,- Երևանի ավագանու նիստում ասել է ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ հակադարձելով «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանին։
«Երկու ամիսը մեկ թաղապետարանում մարդ է ձերբակալվում։ Եթե մենք կոռուպցիայի դեմ չենք պայքարում, ապա այդ ձերբակալություններն ինչի՞ համար են»,- ասել է նա՝ հավելելով, որ երբ Գյումրիում նման դեպք է լինում, ասում են՝ քաղաքական հետապնդում է, մինչդեռ ձայնագրությունները փաստերի մասին են խոսում։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր