Չի ուզում անհաջողակ երևալ․ ինչ դրդապատճառ ունի Թրամփը՝ լուծելու Ուկրաինայի հակամարտությունը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը երբեք Ուկրաինայի կողմնակիցը չի լինի և հույսը դնում է «իր ընկերոջ»՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի օգնության վրա՝ հակամարտությունը լուծելու համար։ Նրա խոսքերը մեջբերել է The Times-ը։
Փորձագետի խոսքով, եթե Թրամփը որոշի, որ չի կարող հասնել խաղաղության համաձայնագրի կամ հրադադարի Ուկրաինայում, որը թույլ կտա նրան հաջորդ տարի շահել Նոբելյան խաղաղության մրցանակը, նա պարզապես կհեռանա գործընթացից։
«ԱՄՆ նախագահը «ոչ մի դեպքում» չի աջակցի Ուկրաինային», -կարծում է Բոլթոնը։
«Նա դեռևս կարծում է, որ իր ընկեր Վլադիմիր Պուտինը կարող է օգնության հասնել իրեն։ Իրականում նա ուզում է դուրս գալ հակամարտությունից, բայց այնպես, որ պարտվողի տպավորություն չթողնի», - հայտարարել է Բոլթոնը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան