Սա շատ կարևոր որոշում է. վարչապետը՝ Ալիևի հայտարարության մասին
Քաղաքական
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իրենց երկրի տարածքով Հայաստան բեռնափոխադրման արգելքը հանելու որոշմանը։
Նա հիշեցրել է, որ Թբիլիսիում արդեն իր գնահատանքն է արտահայտել Ադրբեջանի նախագահի որոշման կապակցությամբ, ողջունել այն։
«Նույնն ուզում եմ անել այստեղ, որովհետև սա շատ կարևոր որոշում է, ցույց է տալիս, որ Վաշինգտոնի հռչակագիրն ու ձեռք բերված պայմանավորվածությունները, ինչպես փորձ է արվում որոշ տեղերում ներկայացնել, միայն դեկլարացիա չեն։ Դրանք դեկլարացիա են, բայց որոնք բերել են կոնկրետ արդյունքներ»,- ասել է նա։
Վարչապետը ուշադրություն է հրավիրել երեկ հարցուպատասխանի ժամանակ ընդդիմության բացակայությանը, նշելով, որ նրանց համար գործունեության դաշտ, որ հիմնավորեն՝ ՀՀ-ն կործանվում է, այլևս չկա։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր