Եթե գործուղման չլինեի, կիրակի օրը մեծ հաճույքով կմասնակցեի Հովհաննավանքի «պատարագին». Ավինյան
Քաղաքական
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «մեծ հաճույքով» կմասնակցեր կարգալույծ արված նախկին քահանա Ստեփան Ասատրյանի` կիրակի օրը մատուցելիք պատարագին, սակայն չի կարող, այդ օրը գործուղման է։ Այդ մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
Հիշեցնենք, որ որ Տեր Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է հռչակվել: Նա գրառում էր կատարել սոցցանցի իր էջում՝ բոլորին կիրակի օրը հրավիրելով Սուրբ Հովհաննավանք` մասնակցելու Սուրբ և Անմահ Պատարագի։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս կիրակի մասնակցելու է Հովհաննավանքում Տեր Արամի մատուցած պատարագին:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր