Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը
Աշխարհ
ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հինգշաբթի օրը հայտարարել է հակառուսական պատժամիջոցների 19-րդ փաթեթի հաստատման մասին։
«Մենք հենց նոր ընդունեցինք պատժամիջոցների 19-րդ փաթեթը», - գրել է նա X սոցիալական ցանցում։
«Պատժամիջոցները թիրախավորում են ռուսական բանկերը, կրիպտոարժույթների փոխանակման կետերը, Հնդկաստանի և Չինաստանի կազմակերպությունները՝ ի թիվս այլ բաների», - ասել է նա։
Կալլասը հավելել է, որ ԵՄ-ն նաև սահմանափակում է ռուս դիվանագետների ճանապարհորդության հնարավորությունները ԵՄ-ի ներսում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան