Մետրոյի գնացքներից մեկը արգելակման համակարգի խնդիր է ունեցել. Տիգրան Ավինյան
Քաղաքական
Երևանի մետրոպոլիտենում գնացքներից մեկը արգելակման համակարգի որոշակի խնդիր է արձանագրել և այդ գնացքի դանդաղեցման պատճառով 14 րոպե խնդիր ենք ունեցել։ Այս մասին կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով այսօր առավոտյան արձանագրված խնդրին։
«Գնացքը արդեն վերանորոգման է, խնդիրը լուծված է»,-ասաց Ավինյանը։
Հիշեցնենք, այսօր առավոտյան Երևանի մետրոյի կայարաններում լարված իրավիճակ է ստեղծվել. երկար ժամանակ գնացքները չեն շարժվել։ Խնդիրն առաջացել էր «Գործարանային» կայարանում շարժակազմերից մեկում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)