Թրամփը հայտարարել է Ուկրաինայի հարցում համաձայնության հասնելու անհրաժեշտության մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակն է համաձայնության գալ Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար: Նրա ելույթի տեսագրությունը հրապարակվել է Սպիտակ տան YouTube ալիքում։
Հարցին, թե արդյոք նա վստահ է, որ Մոսկվան հանձնառու է հակամարտությունը լուծելուն, Թրամփը հավելել է, որ ամեն անգամ, երբ նա խոսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, «դրանք լավ զրույցներ են, բայց հետո ոչ մի տեղ չեն տանում»։
Նախկինում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել էր, որ Թրամփը հիասթափված է բանակցությունների՝ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունը լուծելու ներկայիս կարգավիճակից։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան