ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները անդրադարձ են կատարել տարածաշրջանային իրողությունների զարգացումներին
ՔաղաքականՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ:
Նախարարները քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև փոխգործակցության ողջ օրակարգը։
Մտքեր են փոխանակվել ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունների հետագա խորացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների, ինչպես նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ընդլայնման շուրջ։
Զրուցակիցները քննարկել են նաև բազմակողմ հարթակներում և ձևաչափերով արդյունավետ փոխգործակցությունն ապահովող նախաձեռնությունները։
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն անդրադարձ են կատարել տարածաշրջանային իրողությունների, այդ թվում՝ օգոստոսին Վաշինգտոնում ձեռքբերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանն ու կարևոր զարգացումներին։
Անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի, այդ թվում՝ հիդրիդային սպառնալիքաների դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմներին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում զարգացումներին։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից