ԱՄՆ դատարանը Թրամփին արգելել է Չիկագոյում Ազգային գվարդիա տեղակայել
ԱՄՆ
Իլինոյսի հյուսիսային շրջանի դատավոր Էյփրիլ Փերին անորոշ ժամանակով արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Չիկագոյում Ազգային գվարդիա տեղակայել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դաշնային դատարանի որոշմանը։
Դաշնային վարչակազմը մտադիր է բողոքարկել որոշումը ԱՄՆ Գերագույն դատարանում։ Երկրի մի շարք դատարաններ արգելափակել են Սպիտակ տան որոշումը՝ նահանգներում Ազգային գվարդիայի զորքեր տեղակայելու վերաբերյալ։
Հոկտեմբերին Թրամփը հրամայել է Իլինոյս ուղարկել Ազգային գվարդիայի 300 զինվորի։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Աբիգեյլ Ջեքսոնը հայտարարել է, որ Թրամփը աչք չի փակի ամերիկյան քաղաքներում տիրող անօրինականության վրա։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում