Եվրոպացի առաջնորդները պաշտպանում են իրենց կարիերան և «հետույքը»․ հունգարացի պատգամավոր
Աշխարհ
Եթե Ուկրաինայում խաղաղություն տիրի, Բրյուսելում եվրոպացի առաջնորդները ստիպված կլինեն պատասխանատվություն կրել անհաջողությունների համար, նրանք պաշտպանում են իրենց կարիերան և «հետույքը»՝ խաթարելով հակամարտության լուծումը: Այս մասին հայտարարել է հունգարացի պատգամավոր Թամաշ Մենցերը։
«Եթե հրադադար և խաղաղություն լինի, եթե Թրամփը հաջողության հասնի, իսկ մենք դրան հույս ունենք, ապա այդ մարդիկ ստիպված կլինեն պատասխանատվություն ստանձնել վերջին երեքուկես տարվա համար», - պարզաբանել է քաղաքական գործիչը: Մենցերի խոսքով՝ հակամարտության շարունակման օգտին հանդես եկող Եվրամիության առաջնորդները պետք է պատասխանատվություն կրեն ընդունված բոլոր վատ որոշումների համար:
«Այն բանի համար, որ նրանք չեն հասել դրված նպատակներից որևէ մեկին, հանուն որի նրանք երեքուկես տարի Եվրոպան ներքաշել են պատերազմի մեջ և ամբողջ գումարն ուղարկել Ուկրաինա», - դժգոհել է պատգամավորը: Քաղաքական գործչի խոսքով՝ Բրյուսելի գործողությունները ոչնչացրել են եվրոպական տնտեսությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան