Հաքերները ոչնչացրել են ուկրաինական անօդաչուների արտադրողի տվյալները
Քաղաքական
Ռուսական KillNet և Beregini հաքերային խմբավորումները կոտրել են ուկրաինական խոշոր արտադրողի՝ «Боевые птахи Украины» («Ուկրաինայի մարտական թռչուններ») ընկերության սերվերները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Հաքերների տվյալներով՝ նրանց հաջողվել է մուտք գործել ընկերության ներքին բազա և ձեռք բերել տեղեկություններ աշխատակիցների՝ մասնավորապես ինժեներների, ծրագրավորողների, փորձարկողների և ղեկավարության վերաբերյալ։ Խմբավորման անդամներից մեկը՝ KillMilk մականունով, հայտարարել է, որ սերվերների վրա պահվող մի շարք նախագծեր և տեխնիկական գծագրեր ամբողջությամբ ոչնչացվել են։
Ըստ հրապարակված տվյալների՝ ընկերությունում աշխատում է մոտ 300 մարդ, իսկ անօդաչուների նախագծման գործընթացին ներգրավված են նույնիսկ ուսանողներ։ Հաքերային հարձակումը, ըստ KillNet-ի, նպատակ ուներ «վնասել Ուկրաինայի ռազմական արտադրական ներուժին»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)