Մասնագետը գնահատել է ԱՄՆ նոր նավթային պատժամիջոցների հետևանքները Ռուսաստանի համար
ԱՄՆ
Ֆինանսական համալսարանի և Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի փորձագետ Իգոր Յուշկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից սահմանված նոր պատժամիջոցները ռուսական նավթային ընկերությունների աշխատանքը չեն կանգնեցնի, սակայն կբարձրացնեն նրանց ծախսերը։ Այս մասին նա ասել է «Взгляд» թերթին տված հարցազրույցում։
Յուշկովի խոսքով՝ ռուսական էներգետիկ ոլորտը շարունակում է շրջանցել սահմանափակումները՝ ստեղծելով երկար միջնորդային շղթաներ՝ ինչպես նավթի վաճառքի, այնպես էլ վճարումների ընդունման գործընթացում։ Սա նվազեցնում է շահութաբերությունը, սակայն ոչ էական չափով։ «Պատժամիջոցները չեն կանգնեցնի ռուսական ընկերությունների գործունեությունը, բայց կբարդացնեն ֆինանսական գործարքները և կառաջացնեն լրացուցիչ ծախսեր», — ընդգծել է փորձագետը։
Նա նշել է նաև, որ Վաշինգտոնը և Բրյուսելը գրեթե միաժամանակ են ընդունել նոր սահմանափակումներ․ ԵՄ-ն այս անգամ կենտրոնացել է հեղուկ գազի (СПГ) ոլորտի վրա։ Ըստ Յուշկովի՝ Բրյուսելը երեք տարվա ընթացքում պարտավորվել է գնել 750 միլիարդ դոլարի ամերիկյան էներգակիրներ, ինչն իրականում նշանակում է՝ եվրոպական շուկան մաքրվում է ամերիկյան СПԳ-ի համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան