Զելենսկին՝ ամերիկյան հեռահար զենքի օգտագործման մասին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ Ուկրաինան երբեք չի կիրառել ԱՄՆ-ի տրամադրած հեռահար զինատեսակներ Ռուսաստանի տարածքի դեմ հարվածներ հասցնելու համար։ Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն, Զելենսկին ընդգծել է, որ Կիևը հետևողականորեն գործում է միջազգային համաձայնագրերի և պայմանավորվածությունների շրջանակում։
Նախագահի խոսքով՝ Ուկրաինայի ռազմական գործողությունները միշտ ուղղված են եղել միայն իր տարածքի պաշտպանությանը և հակագրոհներին օկուպացված շրջաններում։
Այս հայտարարությունը հնչել է այն ֆոնին, երբ Մոսկվան բազմիցս մեղադրել է Կիևին՝ ԱՄՆ-ի կամ դաշնակիցների զենքերով հարվածներ հասցնելու Ռուսաստանի տարածքին, ինչը Ուկրաինան շարունակաբար հերքում է, գրում է Lenta.ru-ն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)