ԱՄՆ պետական պարտքը պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է 38 տրիլիոն դոլարը
ԱՄՆ
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ երկրի պետական պարտքը առաջին անգամ պատմության մեջ գերազանցել է 38 տրիլիոն դոլարը։ Սա տեղի է ունեցել ընդամենը երկու ամիս անց, երբ օգոստոսին պարտքը հասել էր 37 տրիլիոնի։ Համեմատության համար՝ 2024-ի դեկտեմբերին այն դեռ 36 տրիլիոն էր։
The New York Post–ը նշում է, որ Վաշինգտոնը շարունակում է աննախադեպ տեմպերով մեծացնել պարտքը՝ չնայած բյուջետային ճնշումներին։ Միևնույն ժամանակ, CBS–ը հիշեցրել է, որ պետական պարտքի աճը համընկնում է կառավարության շատդաունի (գործողությունների կասեցման) հետ, ինչի պատճառով հարյուր հազարավոր պետական ծառայողներ չեն ստանում աշխատավարձ, իսկ տնտեսությունը դանդաղում է։
Ըստ Միջազգային արժույթի հիմնադրամի կանխատեսման, ԱՄՆ պետական պարտքը 2026-ին կկազմի 128,7% ՀՆԱ-ի նկատմամբ, իսկ 2030-ին կհասնի 143,4%-ի, ինչը վկայում է ամերիկյան ֆինանսական համակարգի աննախադեպ ծանրաբեռնվածության մասին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան