Ֆարաոն Միրզոյանն ընդդեմ «Չորրորդ Ինքնիշխանության»
Իրավունք
Այս պահին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ազգային պատկերասրահի տնօրեն Ֆարաոն Միրզոյանն ընդդեմ «Չորրորդ ինքնիշխանություն» թերթի դատական հայցի հետ կապված երկրորդ նախնական նիստը: Գործը քննելու է դատավոր Էդ. Ավետիսյանը: Ֆարաոն Միրզոյանը պահանջում է հերքել իրեն արատավորող տեղեկությունները և գումար բռնագանձել թերթից: Նկատենք, որ «ՉԻ»-ն անդրադարձել էր պատկերասրահից կորած իրերին՝ հղում անելով հրապարակման սկզբնաղբյուր «Հետք»-ին:
Ի դեպ՝ «Human Rights Watch» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կիրակի օրը հրապարակած իր տարեկան զեկույցում մամուլի ազատության բաժնում անդրադարաձել է Հայաստանում մամուլի ազատության խնդիրներին: Համաձայն զեկույցի՝ «Իշխանությունները ապաքրեականացրել են վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված հոդվածները, սակայն դատարանները դրա փոխարեն սկսել են թերթերից մեծ տուգանքներ և անհամաչափ փոխհատուցումներ պահանջել, որոնք սպառնալիք են դարձել թերթերի հետագա գոյության համար»:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում