Նախատեսում ենք սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցի արդիականացում. Արփինե Սարգսյան
Քաղաքական
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում է «2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումը:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը կապիտալ ծախսերի հատկացումների մասով իր ելույթում առանձնացրեց ամենակարևորը, որը վերաբերում է սեյսմիկ պաշտպանության ոլորտին:
Նախարարը տեղեկացրեց՝ նախատեսում են սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցի արդիականացում: Ներդրումային ծրագիրը հավանության է արժանացել Կառավարության համապատասխան հանձնաժողովի կողմից:
«Ըստ այդմ՝ նախատեսում ենք ունենալ երկրաքիմիական կայանի վեց տնակի ձեռքբերում, ինչպես նաև 13 կարևորագույն նշանակության սարքեր-սարքավորումներ, որոնք թույլ կտան սեյսմիկ պաշտպանության ոլորտում ավելի ճշգրիտ հաշվարկներ իրականացնել և ճշգրիտ կանխատեսումներ նաև ևս ապահովել»,- հայտնեց ՆԳ նախարարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)