Իրանում խոսել են Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին
Իրան
Իրանում ինտելեկտուալ շրջանակների որոշ ներկայացուցիչներ Ռուսաստանից օգնություն էին ակնկալում Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում: Այս մասին հայտարարել է միջազգային փորձագետ Մոհամմադ Ռեզա Դեշիրին: Նրա խոսքերն է մեջբերում Lenta-ն։
«Իրանցիների մեծ մասը դրական է վերաբերվում Ռուսաստանին և կարծում է, որ նա շատ բան է արել համագործակցությունն ամրապնդելու համար։ Միևնույն ժամանակ, մտավորականների շրջանում կարծիք կա, որ Ռուսաստանը պետք է աջակցեր Իրանին Իսրայելի հետ 12-օրյա պատերազմի ընթացքում՝ առաջին հերթին պաշտպանության և հակաօդային պաշտպանության ոլորտում», - նշել է Դեշիրին։
Քաղաքագետը հավելել է, որ նման կարծիքները չեն արտահայտում ամբողջ պետության դիրքորոշումը։ Նա մանրամասնել է, որ իրանական կողմը, ըստ տեղեկությունների, պաշտպանության միջոցներ չի պահանջել, ուստի Ռուսաստանը, հավանաբար, ոչ մի զինամթերք չի փոխանցել:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան