ԵՄ վիզաների ազատականացման հարցում «գնդակն արդեն կլինի Հայաստանի դաշտում»․ ՆԳ նախարար
Քաղաքական
ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման ուղղությամբ բավական ակտիվ աշխատանք է տարվում, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։
«Այս շաբաթ պաշտոնապես կստանանք գործողությունների ծրագիրը, գնդակն արդեն կլինի Հայաստանի դաշտում, որովհետև հստակ կլինեն այն միջոցառումները, որոնք ՀՀ պետական մարմինները պետք է ապահովեն»,- նշեց նա։
Գործողությունների ծրագիրը, որպես այդպիսին, նորություն չէ։ Նախատեսված են այնպիսի միջոցառումներ, որոնք, ըստ Արփինե Սարգսյանի, Հայաստանի կառավարությունն արդեն իսկ թիրախավորել է որպես բարեփոխման ենթակա ուղղություններ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)