«Ոստիկանության ջանքերով չկայացավ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, ինչի համար ցավում եմ»․ Հայկ Սարգսյան
Քաղաքական
ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը կարծում է՝ ոստիկանների պատճառով է, որ 2018 թվականին չհաջողեցին «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման մեջ։
«Ոստիկանությունը 2018 թվականին հերթապահություն էր իրականացնում Մայր Աթոռում ու նաև ոստիկանության ջանքերով չկայացավ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը, ինչի համար ցավում եմ»,- ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։
ՔՊ-ականն ասաց, թե շարժման մասնակիցներին հաջողվել էր ազատագրել Վեհարանը, բայց ոստիկանության ջանքերով շարժումը տապալվեց։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)