Իրանը մեղադրանք է առաջադրել ԱՄՆ-ին
Իրան
ԱՄՆ-ն կառավարում է Եվրամիությունը Իրանի հետ իր միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հարցում: Այս մասին հայտարարել է միջազգային փորձագետ Մոհամմադ Ռեզա Դեշիրին, գրում է Lenta-ն։
Քաղաքագետի խոսքով՝ Իրանի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցների վերսկսում խնդրած Եվրամիությունն ինքն իրեն վերածեց բանակցությունների երկրորդական մասնակցի՝ բանակցային գործընթացում գլխավոր դերը տալով ԱՄՆ-ին: Դեշիրին հավելել է, որ ԵՄ երկրները փաստորեն Իրանին առաջարկել են ուղղակիորեն բանակցել ԱՄՆ-ի հետ:
Նա նաև ընդգծել է, որ պատժամիջոցների վերականգնումը Թեհրանին ցույց տվեց, որ եվրոպական երկրների հետ բանակցություններն իմաստ չունեն և արդյունք չեն տալիս: «Կարելի է եզրակացնել, որ ԱՄՆ-ն կառավարում է Եվրամիությունը, իսկ եվրոպացիները սեփական դիրքորոշում չունեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ», - նշել է Դեշիրին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան