Նման բան չկա․ Արփինե Սարգսյանը՝ իրեն Արգիշտի Քյարամյանով փոխարինելու լուրերի մասին
Քաղաքական
Վարչապետի անունից ես չէ, որ պետք է գնահատական տամ։ Կարծում եմ՝ 2025թ․ առաջին 9 ամիսների կտրվածքով ՆԳ նախարարությունն ունի բավականին մեծ ձեռքբերումներ, դրա կողքին ունի ախտորոշած խնդիրներ, որոնք հետևողականորեն լուծման կարիք ունեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։
Անդրադառնալով դիտարկմանը, որ շրջանառվող լուրերով՝ դժգոհությունը հիմնականում Փարաքարի դեպքերը չկանխելու համար են, իրեն արդեն փոխարինող են գտել՝ ի դեմս Արգիշտի Քյարամյանի՝ Սարգսյանն արձագանքեց, թե նման բան չկա։ Իր աշխատանքի հնարավոր դժգոհության վերաբերյալ քննարկում Նիկոլ Փաշինյանի հետ չի եղել։ Թե ինչպես է Փաշինյանից հրահանգը ստանում՝ «սմս»-ով, «մեյլով», թե այլ եղանակով՝ Սարգսյանը նշեց, որ նախարարը՝ որպես կառավարության անդամ, տարբեր գործիքներով կարող է հաղորդակցվել, որևէ խնդիր չի տեսնում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)