«Ադրբեջանցիների վերադարձը չպետք է վախեցնի հայ ժողովրդին»․ Ալիև
Քաղաքական
Ադրբեջանցիները երբեք չեն տառապել «անջատողականության հիվանդությամբ»։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի 80-ամյակին նվիրված արարողության ժամանակ։
«Մեր ժողովուրդը միշտ էլ ներդրում է ունեցել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրել է, և այսօր էլ ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծում և չեն էլ ստեղծի որևէ պետության կամ որևէ այլ ժողովրդի համար։ Հետևաբար, ադրբեջանցիների վերադարձը Հայաստանի ներկայիս տարածք չպետք է վախեցնի հայ ժողովրդին և պետությանը», - ինչպես հաղորդում է «АЗЕРТАДЖ»–ը՝ հայտարարել է Ալիևը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր