Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ Զելենսկի Այժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասին Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ Գետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունի Փրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարները Փարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ» Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6 Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ» «Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում 

Դատապարտվել է հանցավոր խմբի 10-րդ անդամը

Իրավունք

Դատարանն ապացուցված է համարել կազմակերպված խմբի կազմում Ռումինիայի քաղաքացի Ադի Իոան Բլագայի կողմից առանձնապես խոշոր չափերով գույքի գաղտնի հափշտակության՝ գողության, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու համար առաջադրված մեղադրանքը եւ դատապարտել ազատազրկման:

Նախաքննությամբ պարզվել էր, որ 2008թ. հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի տարածքում գործել են բանկային կեղծ քարտերով բանկոմատներից գումարների գողությամբ զբաղվող 2 կազմակերպված խմբեր՝ հիմնականում ձեւավորված Լոնդոնում բնակվող Ռումինիայի քաղաքացիներից, որոնց գործունեությունը ղեկավարել են Մարիուս Լուպուն եւ Կոռնել-Կոնստանտին Ստենգաչուն:

Ստենգաչուի կազմակերպած եւ ղեկավարած հանցավոր խումբը 2008թ. օգոտսոսի 18-ից մինչեւ 27-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանում գործող թվով 6 բանկերի պատկանող տարբեր բանկոմատներից գողացել է ընդհանուր առմամբ 77 517 000 ՀՀ դրամ առանձնապես խոշոր չափերի գումար:

Դատարանում հիմնավորված ապացույցների համաձայն՝ Ռումինիայի քաղաքացի Ադի Իոան Բլագան ընդգրկվել է Կոռնել Կոնստանտին Ստենգաչուի կողմից ձեւավորված հանցավոր խմբի կազմում եւ բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների միջոցով բանկոմատներից գումարներ հափշտակել:

Համաձայն դերաբաշխման՝ Բլագան պետք է Հայաստանի տարածք տեղափոխեր բանկային քարտերի կեղծ կրկնօրինակները, դրանց օգտագործմամբ բանկոմատներից գումար հափշտակեր, հանցավոր խմբի անդամների համար հյուրանոցային համարներ եւ ավտոմեքենաներ վարձակալեր, կազմակերպեր Հայաստանից Մեծ Բրիտանիա գողոնի տեղափոխումը:

Այսպես' Կոռնել Կոնստանտին Ստենգաչուն բանկային քարտերի կեղծ կրկնօրինակների մեծ խմբաքանակ է տրամադրել Ադի Իոան Բլագային, եւ վերջինիս հետ միասին 2008թ. օգոստոսի 18-ին Լոնդոն-Երեւան չվերթով ժամանել Երեւան եւ ակտիվորեն ներգրավվել հանցավոր խմբի գործունեության մեջ:

Հանցավոր խումբը բացահայտվել է 2008թ. օգոստոսի 27-ին, որով հարուցված քրեական գործի նախաքննությունն իրականացրել է ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը:

Ադի Իոան Բլագայի մասով 2009թ. հունիսի 3-ին քրեական գործի վարույթը կասեցվել էր' նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու պատճառով:

Վերջինիս նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում:

Իրավապահ մարմինների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Շտուտգարտ քաղաքի օդանավակայանում Ադի Իոան Բլագան 2010թ. մայիսի 25-ին հայտնաբերվել, կալանավորվել է եւ ՀՀ գլխավոր դատախազության պահանջով 2011թ. հունվարի 25-ին էտապավորվել ու հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:

Ադի Իոան Բլագայի հայտնաբերման եւ կալանավորման կապակցությամբ 2011թ. հունվարի 25-ին քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է 2011թ. ապրիլի 30-ին եւ 2011թ. մայիսի 5-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան' ըստ էության քննելու համար:

Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված եւ պատշաճ դատական ընթացակարգով հետազոտված ապացույցների հիման վրա Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2011թ. հոկտեմբերի 28-ի դատավճռով Ադի Իոան Բլագային մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետորով եւ 190-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասի կիրառմամբ պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ադի Իոան Բլագան դատաապարտվել է ազատազրկման' 9 տարի ժամկետով:

Պատժի մեղմացման դեմ Ադի Իոան Բլագայի եւ նրա պաշտպանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, որը քննության ընթացքի մեջ է:

Քրեական գործով ընդհանուր առմամբ կալանավորվել, որպես մեղադրյալ ներգրավվել, ապա դատապարտվել են ազգությամբ ռումինացի թվով 10 անձինք:

Քրեական գործով մեկ այլ հետախուզվող' Դրագոշ Իոնուտ Բոտեզատուն, հայտնաբերվել է 2011թ. հունվարի 7-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության Էրլինգեն քաղաքում: Վերջինս կալանավորվել է եւ ՀՀ գլխավոր դատախազության պահանջով 2011թ. հունիսի 21-ին էտապավորվել ու հանձնվել է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:

Դրագոշ Իոնուտ Բոտեզատուի հայտնաբերման եւ կալանավորման կապակցությամբ 2011թ. հունիսի 21-ին քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է:

Դրագոշ Իոնուտ Բոտեզատուին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով եւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: 2011թ. դեկտեմբերի 13-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան' ըստ էության քննելու համար, որի վերաբերյալ դատաքննությունը դեռեւս ընթացքի մեջ է:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսպանիան 437 մլն եվրոյի ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային․ ԶելենսկիԱյժմ բոլոր 11 ընկերություններում ընթանում են վերահսկողական միջոցառումներ. ՍԱՏՄ–ն՝ կաթնամթերքի շուկայում իրավիճակի մասինԲավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա Անդրեասյան Ուղիղ․ 2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստԳետահովիտի համայնքապետարանի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարան «Հրապարակ»․ Մանրամասներ «արտակարգ հավաքից» Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՓրկարարները «Սատանի կամուրջ»-ի հատվածում արգելափակումից դուրս են բերել բեռնատարներըՓարսյանի դեմ հաղորդում տվող են փնտրում. «Հրապարակ»Օրվա խորհուրդ. Նոյեմբերի 6Աթոռի համար՝ մետրո․ Ավինյանն ակտիվացել է իշխանական մրցակիցների ֆոնին․ «Ժողովուրդ»«Իրավունք». Առաջիկա օրերին նոր աղմկոտ ձերբակալություններ են սպասվում«Հրապարակ»․ Գեւորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց «Իրավունք». Սարգսյան եղբայրները չեն մասնակցի ավագանու ընտրություններինՍԴ նախագահի ընտրության շուրջ խաղաթղթերը խառնվել են․ ինչ է սպասվում այսօր․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Փակվել են բազմաթիվ գործարաններ և ընկերություններ«Ժողովուրդ». ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ քրեական հեղինակությունների հետ նույն խցերում«Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Լոնդոնում բացվել է «Հարրի Փոթերի» ամենամեծ խանութը16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըԹրամփը հայտարարել է տիեզերքի ուսումնասիրության առաջատար դառնալու նպատակի մասինԳերմանիայում գերեզմանատանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի 250 կիլոգրամանոց ռումբ են հայտնաբերելՆիդերլանդներում Արևմտյան Նեղոսի տենդից մահացածների թիվը հասել է 12-ի Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՋրհեղեղ Ջորջիայում. փրկարարները ավելի քան 30 մարդու են տարհանելNASA-ն ներկայացրել է նոր փորձարարական X-70 ինքնաթիռըԹուրքիայում անհայտ անձը գնդակահարել է յոթ մարդուԷրդողանը ցանկություն է հայտնել բանակցություններ վարել Պուտինի հետ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցովՍԱՏՄ-ն 2026 թ-ին կաթնամթերքի արտադրություններում և իրացման կետերում իրականացրել է 120 ստուգում, որի արդյունքում կայացվել է կասեցման 25 որոշումՎիզաների ազատականացումը պահանջում է համակարգված մոտեցում, հստակ պլանավորում և շարունակական բարեփոխումներ․ ՆԳ փոխնախարար2027 թվականը հագեցած կլինի մարզական կարևոր իրադարձություններովՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԱրամ Վեհափառը միջեկեղեցական համագործակցության զարգացման հարցեր է քննարկել Վատիկանի ներկայացուցչի հետԻրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»Պուտինը գնահատում է Թրամփի խաղաղարար ջանքերը Ուկրաինայում․ ԴմիտրիևԼիոնում իրավապահ մարմինները ջրցան մեքենաներ են կիրառել ցուցարարների դեմՖրանսիայում, բացառությամբ Փարիզի, բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է 270,000-իՌուբինյան․ «Իրական Հայաստանը պետք է դառնա մեր ազգային ներուժի համախմբման կենտրոնը»Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալՇվեդիան երկարաձգել է սահմանային հսկողությունը՝ մատնանշելով Ռուսաստանի Դաշնությունից բխող սպառնալիքըՀՀ-ի տարածքով իրենց հարցերն են լուծում, իսկ Հայաստանը մնում է մի կողմում․ ԱբրահամյանՌուսաստանն ու Իրանը համաձայնագիր են ստորագրել Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման հաջորդ փուլի համարԳագիկ Բեգլարյանի կալանքը 2 ամսով երկարացվել էԻրանը ներգրավված է Ալբանիայում տեղի ունեցող բողոքի ցույցերի կազմակերպման մեջ․ Էդի ՌամաԱՄՆ Սահմանադրությունը նախագահին թույլ է տալիս քաղաքականություն սահմանել ՝ անկախ Կոնգրեսից. ՄերցԳուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանովՊարաբազկամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզիկները նվաճել են ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներՓողոց դուրս գալու հարց չի քննարկվել․ Սուրենյանցը բացահայտել է ընդդիմության փակ հավաքի մանրամասներըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԱկադեմիական քաղաքում 2027-ին նախատեսվում է սկսել 3600 ուսանողի համար կացարանների կառուցումը
Ամենադիտված