Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով «Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվեն Հայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունը ԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբ Չորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետ Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկան ՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերով Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամ TRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան Կոստանյան Արմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվել Եղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.am Հայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համար 

«Փորձում ենք ուժեղ լինել, բայց Էդվարդի դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի». Էդվարդ Մարանջյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին Ջրականում. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ երեխա է եղել Էդվարդս, փոքր ժամանակ ինքնամփոփ էր, բայց մեծանալով՝ փոխվեց։ Տանը չխոսկան էր, չկիսվող տղա, բայց դրսում՝ ընկերների հետ, լրիվ ուրիշ տեսակի մարդ էր։ Փոքր ժամանակ իր խաղալիքներով էր տարված, կարծես իր առանձին աշխարհն ունենար։ Շատ բարի ու մեծահոգի տղա էր, հավատքով էր, լուսավոր մի բան կար իր մեջ»,­«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Հայկանուշը՝ Էդվարդի մայրիկը։

Դպրոցական տարիների մասին խոսելիս նշում է՝ որդին գերազանցիկ չի եղել, բայց նաև վատ առաջադիմություն չի ունեցել։ «Նրա տարերքը սպորտն էր, մասնավորապես՝ ծանրամարտը։ Սպորտդպրոցը մեր շենքի կողքին էր, չգիտեմ էլ՝ շինարարության ընթացքից ոգևորվեց, թե ինչ, բայց որոշեց, որ պետք է հաճախի ծանրամարտի։ Այդ ժամանակ էլ ասպարեզում հայտնի մարզիկներ կային, նրանցից ներշնչվեց, մենք էլ խոչընդոտ չհանդիսացանք։ Ծանրորդ էր, Հայաստանի մրցումների ժամանակ որոշակի հաջողություններ գրանցեց, հետո մեջքի վնասվածք ստացավ, մի փոքր պասիվացավ սպորտում։ Սկզբում ընդունվեց Գյումրու, այնուհետև Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, ավարտեց այն, ստացավ մարզչի դիպլոմ և քսան տարեկանում մեկնեց բանակ։ Այնքան մեծ պատասխանատվությամբ էր վերաբերվում իր պարապմունքներին, դասերին։ Կարող էր մեկ ամբողջ օր սենյակում փակվել, քանի որ մրցումի էր պատրաստվելու»։

2020 թվականի օգոստոսի 3­ին Էդվարդը զորակոչվում է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Ագարակի զորամասում։ «Բնույթով փակ էր, հանգիստ, տան փոքրն էր։ Ես էլ, որպես մայր, միշտ մտավախություն եմ ունեցել, որ հնարավոր է՝ չհարմարվի բանակային կյանքին։ Երբ իրեն ճանապարհում էինք բանակ, իր մարզիչը մեր տանն էր, զրուցում էինք, ամուսինս էլ իր մտահոգությունների մասին էր խոսել։ Մարզիչն ասել էր՝ մի անհանգստացեք, նա խնդիր չի ունենա, իրեն խելոք մի տեսեք։ Երկու ամիս ծառայեց, այդ ընթացքում էլ համավարակի շրջանն էր, կարանտին էր։ Չենք կարողացել գնալ, իրեն տեսնել, իր երդմնակալության արարողությանն անգամ չենք մասնակցել։ Երբ իր հետ խոսում էինք, ասում էր՝ ամեն ինչ լավ է, նորմալ է»։

Սեպտեմբերի 27­ին սկսվում է պատերազմը։ «Սեպտեմբերի 25­ին մեծ տղայիս աղջիկը ծնվեց, հիվանդանոցում էինք։ Պատերազմը սկսվեց, ես ինչ­որ բաներ իմանում էի համացանցից, տան անդամներն ինձ ոչինչ չէին ասում, իրավիճակի լրջությունն ու խորությունը չէի պատկերացնում։ Մյուս կողմից էլ՝ իր մասով խիղճս հանգիստ էր, քանի որ գիտեի՝ ինքը Մեղրիում է։ Սեպտեմբերի 30­ին ինձ հիվանդանոցից տուն ուղարկեցին, թե հարսդ խնամքի կարիք չունի։ Այդ ժամանակ արդեն քաղաքի հիվանդանոցները հոսպիտալների էին վերածում։ Հայրիկի և մեծ եղբոր հետ խոսել էր, նամակներով էին փոխանակվել, այդ ժամանակ իրեն դեռ չէին տարել ռազմաճակատ։ Իրենց տեղափոխել են Ջրական հոկտեմբերի 3­4­ին։ Հետո մենք իմանում ենք, որ տղաներին այդ օրը շարք են կանգնեցրել ու ասել՝ Արցախ մեկնելը կամավոր է, պարտադիր պայման չի կրում։ Տղաս ցանկություն է հայտնել, որ գնա։ Մեկ տարի առաջ, երբ Մեղրի գնացինք, ես այդ հարցը տվել եմ՝ երկու ամսվա ծառայող իմ տղային ինչո՞ւ տարաք պատերազմ, թեկուզ եթե ցանկություն էր հայտնել։ Ինձ ասացին՝ եթե անգամ այդ օրը չտանեինք, հետո էինք տանելու, պատերազմական իրավիճակ էր, տղաների մեկնելն անխուսափելի էր։ Ես չգիտեի, որ նա թեժ մարտերի կիզակետում է։ Ամուսինս, ավագ որդիս ինձ ասում էին, որ Էդվարդը Ստեփանակերտում է։ Տագնապ կար ներսումս, բայց ամեն դեպքում ասում էի՝ Ստեփանակերտն ուր, սահմանն ուր։ Մի շաբաթ կռվել են, ահավոր մարտերի մեջ է եղել, Ջրականում հետ ու առաջ են արել, մի գյուղից մյուսը տեղափոխվել։ Իր հետ եղած տղաներից մինչև հիմա անհետ կորած կա»։

Վերջին անգամ Էդվարդն ընտանիքի հետ կապի է դուրս եկել հոկտեմբերի 9­ին։ «Այդ օրը գրել էր, որ իրենց հետ են տանելու Մեղրի, բայց չեն հասցրել հետ գալ։ Դեպքը եղել է հոկտեմբերի 9­ին՝ լույս 10­ին։ Մենք կոնկրետ չգիտենք, թե որ ժամին է եղել, կեսգիշերն արդեն ա՞նց է եղել, թե՞ ոչ։ Բայց որպես իր հիշատակի օր նշում ենք հոկտեմբերի 10­ ը։ Հոկտեմբերի 9­ի ընթացքում հաղորդագրություններով շփվել է եղբոր, ընկերների հետ, նաև ինձ հետ է խոսել ժամը 12­ին»։ Էդվարդը զոհվել է Ջրականում։

Նա շուտ է տուն «վերադարձել»։ «Ամուսինս վարորդ է, այդ ընթացքում միշտ բեռներ, օգնություն էին տանում Արցախ։ Էդվարդին ասում էր՝ տեղդ ասա, գամ քո մոտ, քեզ ինչ պետք է, բերեմ։ Բայց մենք այդպես էլ իր կոնկրետ տեղը չիմացանք։ Երբ իր հետ կապը կտրվեց, ինձ կրկին ոչինչ չէին ասում, բայց զգում էի, որ բոլորը խառն են։ Ամուսինս հասել էր մինչև Գորիս։ Այդ օրերին երբեք վատ բան չեմ մտածել, միայն ասում էի՝ գուցե վիրավորվել է, հիշողության հետ կապված խնդիր է առաջացել, բայց այլ տարբերակի մասին ինքս ինձ թույլ չեմ տվել մտածել: Էդվարդս երկու հեռախոս ուներ, մեկը կորավ, այդպես էլ չիմացանք, թե ինչ եղավ։ Մյուս համարից եղբորը հոկտեմբերի 10­ին զանգ եկավ, խոսեցին, արդեն հասկացա, թե ինչ է կատարվում, բայց հետո էլ չեմ հիշում, թե ինչ կատարվեց հետս։ Զանգը Կապանի դիահերձարանից էր»։

Ապրելու ուժի մասին։ «Եթե ասեմ, որ ինչոր բան ուժ է տալիս, սուտ կլինի։ Բայց պատերազմն սկսվելուց առաջ ծնված իմ թոռնուհին կարծես մեզ սփոփանք դարձավ։ Հետո արդեն տղաս որդի ունեցավ, անվանակոչեցին Էդվարդիս անունով։ Երեխաները, ընտանիքի անդամները դարձան ուժ տվողը։ Իհարկե, որևէ մեկն Էդվարդի տեղը չի լրացնի, բայց նայում ես շուրջդ և հասկանում, որ ընտանիքիդ անդամները քեզանից են կախված, քեզ են նայում, սթափվում ես։ Փորձում ենք ուժեղ լինել, բայց իր դատարկ տեղը որևէ մեկը չի լրացնի»։

Հ. Գ. ­ Էդվարդ Մարանջյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է «Շիրակ» պանթեոնում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատմական եւ իրավական փաստեր, որոնք բացահայտում են Ադրբեջանը իշխանության եւ նրա թեզերը սատարող քպ-իստների կեղծիքը. Շարմազանով«Էրեբունի-Երևան 2808»-ի պատճառով Երևանում մի շարք փողոցներ կփակվենՌուբիո. ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենաՀայաստանը ռուսական բիտումի ներմուծման խնդիր չունի․ նախարարությունը հերքել է հրապարակված տեղեկությունըԿԳՄՍՆ-ն քայլեր է ձեռնարկում Վարդաձորի դպրոցի ուսուցչուհուն գործունեությունից զրկելու ուղղությամբՎրաստանը հայտարարել է, որ երկիրը չի միանա ԵՄ-ին՝ իր սեփական շահերին վնաս հասցնելովՉորս տարի է փաստերի հիման վրա ցույց եմ տալիս, որ Ադրբեջանը Հայաստանի Հանրապետության դեմ մշակել է զավթողական վտանգավոր հայեցակարգ. ադրբեջանագետԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանի վիճակը կայուն է․ բարդություններ չկանԱՄՆ-ը հաղորդել է գնդակահարության կիրառման մասին որպես դատապարտյալներին մահապատժի ենթարկելու մեթոդՄԻՊ-ը մտահոգված է դպրոցներում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի վերաբերյալ տարածվող տեսանյութերովՎենսը դեռ չի որոշել՝ կառաջադրվի արդյոք 2028 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնումԴատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ գույքեր, շուրջ 450 միլիոն դրամTRIPP-ը կարևոր է տարածաշրջանային կապակցվածության ընդլայնման համար․ Վահան ԿոստանյանԱրմավիրի մարզում չորս գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցվելԱռաջին կիսամյակում Ուկրաինայից հեռացել է ավելի քան 220,000 մարդԵղիշե Մելիքյանը պատասխանել է հրաժարական տալու մասին հարցին. armsport.amՀայաստանը պայքարում է «Աշխարհի առաջատար ժառանգության ուղղություն 2026» կոչման համարՄԱԿ-ը կոչ է արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին լիովին պահպանել հրադադարի ռեժիմըԱրթուր Դանիելյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել․ նրան մեղադրում են Facebook-ի գրառման համարՀնդկաստանն ու Հայաստանը քննարկում են «Պինակա» հրթիռների արտադրությունը ՀայաստանումՀութիները հարձակվել են Ադենի օդանավակայանի վրա Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքի և 33 մեքենայի վրա արգելանք է դրվելAmerican Airlines-ի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել զուգարանի անսարքության պատճառով Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում․ Պահանջում են ԱԱԾ տնօրենի հրաժարականըՁերբակալում են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին. փաստաբանԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է բախվել երկրորդ Մեծ ճգնաժամի հետ «Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է դրոնի միջոցով արգելված իրերի փոխանցման հերթական դեպքըՍևան֊Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2106»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունի․ կան վիրավորներԱթենքում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ցույցեր Ռուբիոյի այցի դեմ Վենսը անվանել է Իրանի հետ պատերազմը դադարեցնելու պայմանը Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանըԱդրբեջանը պնդում է՝ հայտնաբերված աճյունների ԴՆԹ-ն չի համընկել ՀՀ-ի ներկայացրած անհետ կորածների տվյալների հետՊարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնները կոպտորեն խախտած 4 վարորդի. (տեսանյութ)ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևըՀոկտեմբերի 8-ից Շիրակի փողոցում նոր հետիոտնային անցում կգործիԱՄՆ-ը հորդորել է իր քաղաքացիներին լքել Ռուսաստանը՝ ժանտախտի մասին հաղորդումների ֆոնին Արթուր Դանիելյանը հայտնել է, որ ՔԿ է կանչվել․ «Գործ են հարուցել, մեղադրանք են առաջադրելու»Ալիևը նոր պահանջ է ներկայացրել Հայաստանին․ բացե՛ք արխիվներն ու տվեք ամբողջ տեղեկատվությունըԾառուկյան․ «Չկա առանձին Սյունիքի, Տավուշի կամ Երևանի խնդիր․ մենք բոլորս մի նավի մեջ ենք»Ալիևի կոշտ ուղերձը անհետ կորածների հարցում․ «Ոչ մեկը չի մոռացվել»Հայ և ադրբեջանցի փորձագետները Լոնդոնում քննարկել են Հարավային Կովկասի քաղաքական զարգացումներըԼոռու մարզում մեքենաներ են բախվել․ կա 1 զոհ, 4 վիրավոր․ վարորդը եղել է ոչ սթափԱմերիկացի կինը գիտակցության է եկել անհաջող մահապատժից հետո Գործող իշխանությունը մի սարսափելի իրականություն է բացահայտել, որով բանակի հետ կապված ողջ պետական քարոզչությունը զրոյացվել է. պատգամավորԱռաջիկա օրերին սպասվում է անձրև եւ ամպրոպԼույս չի լինի. հասցեներ«Հրապարակ»․ ՔՊ-ում նախապես «պարապել» էին կռվի համար «Հրապարակ»․ «Գրին Ռոքի» ավտոպարկը՝ ավագանու շտեմարան ԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները
Ամենադիտված