Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Իրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍ Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Ստուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿ ՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերը Սեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելու Դատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսով Մարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայում Սեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններ 

Անկանխատեսելի աշխարհակարգն ու ուժային քաղաքականության վերադարձը. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համաշխարհային կարգը գտնվում է արմատական վերափոխումների շեմին, երբ տասնամյակներ շարունակ ձևավորված միջազգային հարաբերությունների հիմնադրույթները՝ միջազգային իրավունքի գերակայությունը, ինստիտուցիոնալ մեխանիզմների արդյունավետությունը և դիվանագիտական լուծումների նախապատվությունը, աստիճանաբար թուլանում են և իրենց տեղը զիջում ուժի քաղաքականության վերադարձին։ Այս փոխակերպումը ոչ թե ժամանակավոր տատանում է, այլ համակարգային խոր ճգնաժամ, որը վերաձևավորում է միջազգային առևտուրը, անվտանգության ճարտարապետությունը և պետությունների միջև փոխգործակցության սկզբունքները։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված Միավորված ազգերի կազմակերպության, Անվտանգության խորհրդի, Միջազգային արդարադատության դատարանի և բազմաթիվ այլ հաստատությունների հեղինակությունն ու ազդեցությունը կրճատվել են մինչև այն աստիճան, որ դրանք այլևս չեն կարողանում արդյունավետորեն կանխել կոնֆլիկտները, պարտադրել կանոնների պահպանում կամ պատժել դրանց խախտողներին։ Այս իրավիճակը հանգեցրել է որակապես նոր պայմանների, երբ ուժային կարողությունները, ռազմական հզորությունը և տնտեսական ճնշման գործիքները դառնում են միջազգային քաղաքականության առաջնային լծակներ, իսկ դիվանագիտությունն ու բանակցային գործընթացները հաճախ ծառայում են որպես երկրորդական կամ համալրող մեխանիզմներ։

Այս նոր իրականության ամենաուժեղ դրսևորումը Ուկրաինայում 2022 թվականի փետրվարին սկսված լայնամասշտաբ ռազմական գործողություններն են, որոնք ցույց տվեցին, որ նույնիսկ Եվրոպայի սրտում 21-րդ դարում հնարավոր են ուժային մեթոդներով տարածքների ու սահմանների փոփոխություններ՝ չնայած դասական միջազգային իրավունքի կանոնների և բազմաթիվ պայմանագրերի առկայությանը։ Բայց սա միայն ամենաառարկայական օրինակն է ավելի լայն միտումի, որն արտահայտվում է նաև Արցախի շուրջ տեղի ունեցած զարգացումներում, Միջին Արևել քում տարածաշրջանային հակամարտություններում, Հարավչինական ծովում աճող լարվածությամբ և Աֆրիկայի մի շարք երկրներում բռնկված կոնֆլիկտներում։ Այս բոլոր դեպքերում նկատվում է ընդհանուր օրինաչափություն՝ միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները և արևմտյան ինստիտուցիոնալ համակարգը ի վիճակի չեն արդյունավետ արձագանքել ագրեսիային, կանխել մարդասիրական աղետները կամ վերականգնել իրավունքն ու արդարությունը։ Պետությունների վարքագիծը վկայում է, որ դրանք այլևս անհրաժեշտ չեն համարում խստորեն հետևել միջազգային իրավունքի նորմերին, երբ դրանք հակասում են իրենց ազգային շահերին, և փոխարենը հղում են կատարում սեփական ուժային հնարավորություններին, տարածաշրջանային ազդեցությանը և ռազմավարական գործընկերություններին։ Օրինակ՝ ԱՄՆ-ը, հղում կատարելով իր տարածաշրջանային շահերին, օպերացիա իրականացրեց Վենեսուելայում՝ առանց հաշվի առնելու մյուս խաղացողների կարծիքն ու միջազգային իրավական կանոնները։

Այս միտումը հանգեցրել է նրան, որ աշխարհի բոլոր տարածաշրջաններում պետությունները կտրուկ ավելացնում են իրենց պաշտպանական ծախսերը և արդիականացնում իրենց զինված ուժերը։ Եվրոպական երկրները, որոնք տասնամյակներ շարունակ կրճատում էին ռազմական բյուջեները և ապավինում էին հավաքական անվտանգության մեխանիզմներին, այժմ արմատական կերպով վերանայում են իրենց պաշտպանական քաղաքականությունը։ Գերմանիան, որը երկար տարիներ պահպանել էր զուսպ մոտեցում ռազմական հարցերում, հայտարարեց հարյուր միլիարդ եվրոյի արտակարգ պաշտպանական բյուջեի մասին և պարտավորվեց հասցնել ռազմական ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսի։ Լեհաստանը դարձել է Եվրոպայում պաշտպանական ծախսերի առումով առաջատարներից մեկը՝ ուղղելով ՀՆԱ-ի ավելի քան 4 տոկոսը ռազմական նպատակների համար։ Սկանդինավյան երկրները վերականգնում են պարտադիր զինվորական ծառայությունը, ընդլայնում իրենց զինված ուժերը և ակտիվորեն մասնակցում ՆԱՏՕ-ի ծրագրերին։ Նույնիսկ ավանդաբար չեզոք մնացած պետություններ, ինչպիսիք են Շվեդիան և Ֆինլանդիան, լքեցին իրենց երկարամյա չեզոքության քաղաքականությունը և միացան ՆԱՏՕ-ին՝ հենց ռուսական սպառնալիքի գնահատումից ելնելով։

Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում Ճապոնիան, Հարավային Կորեան, Ավստրալիան և ԱՄՆ-ի այլ դաշնակիցներ նույնպես զգալիորեն ավելացնում են ռազմական ներդրումները՝ արձագանքելով Չինաստանի աճող ազդեցությանը և Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին։

Այս ռազմականացման միտումը ցույց է տալիս, որ պետությունները գիտակցում են՝ նոր աշխարհակարգում անվտանգությունը չի կարող երաշխավորվել միայն դիվանագիտական կապերով, տնտեսական փոխկախվածությամբ կամ միջազգային հանրության գործողություններով։ Անհրաժեշտ է ունենալ այնպիսի ռազմական ուժ, որը կարող է հակազդել հնարավոր ագրեսորին, պաշտպանել սեփական տարածքն ու շահերը և ապահովել երկրի ինքնիշխանությունը։

Այս պարզ և դաժան ճշմարտությունը, որը թվում էր անցյալի մնացորդ, կրկին դարձել է միջազգային քաղաքականության կենտրոնական իրողությունը։ Պետությունները ուղղակիորեն հայտարարում են, որ պատրաստ են զոհաբերել բնակչության սոցիալական բարեկեցությունը, առողջապահական և կրթական ծրագրերը, ենթակառուցվածքների զարգացումը՝ ի շահ պաշտպանական հնարավորությունների բարձրացման։ Եվրոպական երկրներում, որտեղ սոցիալական պետության մոդելը եղել է տասնամյակների զարգացման արդյունք, այդ մոտեցումն այժմ դեգրադացվում է, դրան զուգահեռ բարձրացվում է կենսաթոշակային տարիքը, ավելացվում են հարկային բեռն ու պետական պարտքի ներգրավումը՝ առաջին հերթին հենց պաշտպանական ծախսերի ֆինանսավորման համար։ Ասիական երկրներում, որտեղ դեռևս լուծված չեն խոշոր սոցիալական խնդիրներ, նույնպես առաջնահերթություն է տրվում ռազմական ուժերի ամրապնդմանը։

Սակայն Հայաստանում նկատվում է հակառակ միտում, որը խորապես անհանգստացնող է և վկայում է ռազմավարական մտածողության բացակայության կամ իրականությունից կտրված մոտեցումների գերակայության մասին։ Ոչ թե սոցիալական առաջնայնության առումով, այլ ռազմական ծախսերի նվազեցման: Երբ աշխարհը շարժվում է դեպի ավելի միլիտարիզացված և ուժի լեզվով խոսող միջազգային համակարգ, Հայաստանում պաշտոնական մակարդակներում քննարկվում է զինվորական ծառայության ժամկետի կրճատումը, ռազմական բյուջեի կրճատումը և ռազմավարական ծրագրերի վերանայումը։ Այս մոտեցումը լիովին անհամատեղելի է մեր երկրի աշխարհաքաղաքական իրավիճակի, անվտանգային մարտահրավերների և տարածաշրջանային լարվածության հետ։ Հայաստանը գտնվում է այնպիսի աշխարհագրական դիրքում, որտեղ վտանգները ոչ թե տեսական են, այլ շատ իրական, անմիջական և բազմաշերտ։

Մեր հարևանները, ավելի կոնկրետ՝ Ադրբեջանն ու Թուրքիան, համակարգված կերպով ընդլայնում և արդիականացնում են իրենց ռազմական ուժերը, ձեռք են բերում ամենաժամանակակից զենքեր և իրականացնում լայնածավալ ռազմական վարժություններ։ Ադրբեջանն, օգտագործելով իր նավթագազային եկամուտները, վերջին տարիներին ստեղծել է իր չափերին ու բնակչությանը համարժեք չափազանց մեծ և լավ զինված բանակ, որը թուրքական սպաների կողմից վարժեցվում է ըստ ՆԱՏՕ-ի ստանդարտների և ունի թուրքական, իսրայելական և այլ երկրների արտադրության ժամանակակից զինատեսակներ։ Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի շրջանակում, ըստ քանակի, ունի երկրորդ խոշոր բանակը, ակտիվորեն ներգրավված է տարածաշրջանային քաղաքականության մեջ և անկաշկանդ օգտագործում է իր ռազմական ուժերը Սիրիայում, Իրաքում, Լիբիայում և այլուր։

Այս պայմաններում Հայաստանի պաշտպանական ուժերի թուլացումը, զինվորական ծառայության կրճատումը և ռազմական բյուջեի սահմանափակումը կարող են գոյաբանական վտանգ ստեղծել Հայաստանի համար։ Արցախի կորուստը, մարդկային զոհերը, տասնյակ հազարավոր տեղահանվածները, տարածքային կորուստները և ազգային հոգեբանության վրա հասցված վնասը այն անչափելի գինն են, որը վճարեցինք անբավարար ռազմական պատրաստվածության համար։

Միջազգային համակարգի երկրորդ կարևորագույն բնութագիրը նրա արագ աճող անկանխատեսելիությունն ու քաոտիկ բնույթն է, որը շատ բարդ է դարձնում ռազմավարական պլանավորումը և երկարաժամկետ կանխատեսումները։ Հիմնարար փոփոխությունները, որոնք նախկինում տեղի էին ունենում տասնամյակների ընթացքում, այժմ կարող են իրականանալ ամիսների, շաբաթների կամ նույնիսկ օրերի ընթացքում։ Աֆղանստանից ամերիկյան զորքերի հեռացումը և թալիբների իշխանության գալը տեղի ունեցան անկանխատեսելի արագությամբ՝ անգամ ամերիկյան հետախուզական ծառայությունների համար։

Մյուս կողմից՝ կորոնավիրուսի համաճարակը ցույց տվեց, թե ինչպես մի գլոբալ անկանխատեսելի իրադարձություն կարող է արմատական կերպով փոխել համաշխարհային տնտեսությունը, միջազգային հարաբերությունները և պետությունների ներքին զարգացումները։

Իսկ Ուկրաինական պատերազմը միանգամից հանգեցրեց համաշխարհային էներգետիկ և սննդային ճգնաժամի, պատժամիջոցների կիրառման առավելագույն ծավալի, ՆԱՏՕ-ի ընդլայնման և եվրոպական անվտանգային ճարտարապետության ամբողջական վերաձևավորման։

Այս անկանխատեսելիությունը ստիպում է պետություններին պատրաստ լինել ցանկացած սցենարի և ունենալ ճկուն, արագ արձագանքող համակարգեր։ Պետությունները, որոնք կարողանում են իրենց քաղաքականությունը արագ հարմարեցնել փոփոխվող իրավիճակներին, որոնք ունեն բազմակողմանի դիվանագիտական հարաբերություններ, զարգացած հետախուզական ծառայություններ և առնչություն միջազգային տեղեկատվական հոսքերին, ավելի լավ են դիմակայում անկանխատեսելի մարտահրավերներին։

Ու հակառակը՝ այն պետությունները, որոնք պահպանում են կոշտ, ոչ ճկուն մոտեցումներ, հույսը դնում են որևէ մեծ տերության պաշտպանության վրա կամ չեն կարողանում արագ վերլուծել և արձագանքել նոր զարգացումներին, հայտնվում են խոցելի դիրքում։ Հայաստանի համար այս դասերը հատկապես կարևոր են, քանի որ մեր երկիրը գտնվում է աշխարհաքաղաքական առճակատման ակտիվ գոտում, որտեղ իրադարձությունները կարող են արագ զարգանալ և անկանխատեսելի ուղղություններ ընդունել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ 

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ֆրանսիայում ավելի քան 80 մարդ սալմոնելայով է վարակվել՝ օգտագործելով դդմի սերմեր Յուրա Պապյանը նշանակվել է ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ ՏԿԵ նախարարը և Չեխիայի տրանսպորտի նախարարը քննարկել են ավիացիոն ոլորտում համագործակցության հարցը Նարիշկինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն մոդելավորում է Կալինինգրադի շրջանի շրջափակումըԻրան․ պատերազմի ընթացքում ոչնչացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի 370 ինքնաթիռ և ԱԹՍՀաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդումԳիտնականներն Արեգակի ակտիվության կտրուկ աճ են արձանագրելՊետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանըՍտուգումների քանակը նվազել է 29%-ով, հայտնաբերված պարտավորությունները կազմել են 33․9 մլրդ դրամ. ՊԵԿՊՆ-ում ԶԼՄ-ների հետ քննարկվել են հանրային հաղորդակցության և համագործակցության հարցերըՍեպտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 09:00-ից մինչև 17:00-ն, Ոսկերիչների փողոցը փակ է լինելուՌումինիայում ՌԴ դեսպանը հերքել է անօդաչուի միջադեպին Ռուսաստանի մասնակցության մասին մեղադրանքներըԴատարանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացրեց երկու ամսովՌԴ ԱԳՆ-ում կանխատեսել են, որ ՆԱՏՕ-ն կհրաժարվի աջակցել ԹուրքիայինՄարտի 1․ նախկին հրամանատարը՝ քրեական հետապնդման տակՓոթորիկը ավերել է մարզադաշտը AC/DC-ի համերգից առաջԵվրահանձնաժողովի ներկայացուցիչը շփոթել է Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների փաթեթների թիվըՀայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագը հանդես կգա արաբական լիգայումՄոսկվայի դատարանն արգելել է բնակարան վարձակալության հանձնել միայն սլավոններինՆեպալում գնահատել են ավերիչ ջրհեղեղի պատճառած վնասըՍեպտեմբերի 27–ին կայանալիք ՏԻՄ ընտրությունները կվերահսկեն 3 տեղական դիտորդական առաքելություններԵվս մեկ երկիր ցանկացել է օգնել ԱՄՆ-ին Իրանի վրա ճնշում գործադրելու հարցումԳալջյան․ «Երևանը կառուցելու փոխարեն իրենց համար տներ են կառուցել»Նոր կարգավորումներ առցանց տաքսու վարորդների համարԹուրքիան՝ գնաճի ցուցանիշով Եվրոպայում առաջինը, աշխարհում՝ հինգերորդըԳագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ փաստաբաններԳլխավոր դատախազը «խիստ նկատողություն» և կարգապահական տույժ է նշանակել երկու դատախազի նկատմամբՏեր Վրթանես․ հայ ժողովուրդը փաստերի կարիք ունի, ոչ թե քաղաքական հեքիաթներիՓաշինյան․ Հայաստանում չկա բնակավայր, որը ջրի լուրջ խնդիրների չի բախվումՔաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է Հալաբյան փողոցում հայտնաբերված երեխայի բուժումն ավարտվել է. ծնողները չեն գտնվել ԱՄՆ-ում դիզելի գինը հասել է պատմական առավելագույնին Գյումրիի ռուսական ռազմաբազան պե՞տք է Հայաստանին․ ինչ են ասում մայրաքաղաքումԱռանց աջակցության ՀՀ-ին կուլ կտան․ ՌԴ․ Թուրքիան ու Ադրբեջանը ԱՄՆ-ի կողքին են․ ՎենսՕտարերկրացիները ձերբակալվել են հերոին իրացնելու պահին ՀՀ նախագահը ելույթ է ունեցել Պրահայի ՑԵՎՌՈ համալսարանումՀրատարակչությունները 6 միլիարդ ռուբլի արժողությամբ 15 միլիոն գիրք են կորցրել՝ Ozon-ի և Wildberries-ի պահեստներին հասցված հարվածների հետևանքով Հարություն Կիվիրյանը՝ տիեզերք թռչելու նախաշեմինՌուսաստանը՝ ավելի քան 120 ԱԹՍ-ով հարձակման է ենթարկել Ուկրաինան․ Կիևը հարվածել է Սոչիի նավթի պահեստինՎերջապես ամեն ինչ ավելի հեշտ կլինի. կենդանակերպի այս նշանները դուրս են գալիս դժվարին շրջանից Պեսկովը զգուշացրել է․ Ուկրաինայում հրթիռների արտադրության օբյեկտները կդառնան ՌԴ-ի թիրախՊետք է ձևավորենք ջրային ոլորտի բարեփոխումների ճանապարհային քարտեզ. ՓաշինյանՆեպալում ավերիչ ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 1287-իԻրանում հարսանիքի ժամանակ 4 մարդու կյանք խլած հարվածը, ամենայն հավանականությամբ, հասցվել է ամերիկյան զինամթերքով․ ReutersԻնչ է փոխվում. ինչ պիտի իմանան վարորդները Ռուբեն Ռուբինյանը ՀՀ–ում Կատարի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային խնդիրներն ու զարգացումները Ռուսական բանակը հարված է հասցրել Կիևի օդանավակայանինԱդրբեջանցի երեխաներին հավաքել են՝ պատմելու, որ Հայաստանն իբրև թե իրենց «պատմական հողն է»․ՀայրապետյանՖեդորովի համար Ուկրաինայում նոր պաշտոն են գտելԹրամփի ներկայացուցիչները առաջիկայում կայցելեն Կիև և Մոսկվա․ Զելենսկի
Ամենադիտված